USD
EUR
RUB

Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը

 
 

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` սեպտեմբերի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունենցավ «Բազմաշնորհ հայուհին» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115-ամյակին։

Իր գոյության ամեն վայրկյանը ստեղծագործաբար հարստացրած Մարինա Սպենդիարովայի (1903 Յալթա - 1982 Երևան) կյանքի և գործունեության պատմությունը ցուցահանդեսում ներկայացված է նրա ստեղծագործական ժառանգության ավելի քան 100 լավագույն նմուշների, լուսանկարների, փաստաթղթերի, նամականու, անձնական և այլ իրերի ու հեղինակած գրքերի («Երաժշտի կյանքը», «Սպենդիարով», «Ա.Ա. Սպենդիարովի կյանքի և ստեղծագործական գործունեության տարեգրություն») համադրմամբ։ Ի դեպ վերջիններն այցելուն տեղում թերթել-կարդալու հնարավորություն կունենա մինչև ցուցահանդեսի ավարտը՝ նոյեմբերի 1-ը։

«Մարինա Սպենդիարովան իր կյանքի ու գործունեության ընթացքով ապացուցել է լավատես ու հումորով մարդու հաղթող լինելը։ Ինքն այդպիսին էր և բացառիկ օրինակ պատասխանատու և արժանի զավակի, որը չնայած իր անձնական հարուստ կյանքին, առաջնային կարևորություն է տվել հոր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործին»,- բացման խոսքում վստահեցրեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։ Իսկ հաստատության առաջին տնօրեն Վլադիլեն Բալյանը ներկաներին պատմեց Մարինա Սպենդիարովայի կյանքից մի քանի ուշագրավ դրվագ և փաստեց. «Չլիներ Մարիա Սպենդիարովան՝ չէր լինի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Նա էր նախաձեռնողն ու խորհրդատուն»։

Մարինա Սպենդիարովայի կերպարն հնարավորինս ամբողջական ներկայացնելու նպատակով՝ տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի աշխատակիցներն ուսումնասիրել են բազմաշնորհ հայուհու արխիվը ու բացահայտել բազում հետաքրքրական նյութեր և փաստեր, որոնք ներկայացվում են առաջին անգամ և որոնցից յուրաքանչուրի ավելի նեղ մասնագիտական ուսումնասիրության համար համագործակցության առաջարկ հնչեցրեց տնօրեն՝ Մարինե Օթարյանը։ Մինչ այդ բազմաշնորհ մարդու՝ Մարինա Սպենդիարովայի կյանքի ուշագրավ դրվագներին և ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներին կարող եք ծանոթանալ Լիլիթ Արշակյանի վիզուալ համադրմամբ։

Աղբյուր՝ irates.am։

 

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan