Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում

Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում

Սեպտեմբերի 22֊ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում ձեռամբ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի տեղի ունեցավ հայկական Խաչքարի օրհնության և օծման արարողություն։

Խաչքարը տեղադրվել էր Նորվեգիայում բնակվող Հովհաննես Բայադյանի հովանավորությամբ։ Արարողությանը ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրան,Նորվեգիայի եկեղեցական վարչության անդամներ,հայ համայնքի ներկայացուցիչներ, Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը և նորվեգացի հյուրեր։

Խաչքարի բացման արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Հովհաննես Բայադյանը, քաղաքապետ Յոնե Բլիկրան։ Հնչեցին տարբեր կատարումներ նորվեգական երգչախմբի և հայ կատարողների մատուցմամբ։ Արարողությունը փակվեց հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի օրհնության խոսքով։ Վերջում բոլորը հրավիրվեցին սիրո ճաշի։

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում