Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ

Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ

Կոմիտասյան օրեր Էջմիածնում
Մայր Աթոռ Ս. Էջմիածին-Վաղարշապատի քաղաքապետարան
(25-27-ը սեպտեմբեր, 2018)

Սիրով հրավիրում ենք բոլորին.

2019 թվականի սեպտեմբերի 26-ին լրանալու է նշանավոր եկեղեցական Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը:

Նշանավոր այդ հոբելյանին ընդառաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և Վաղարշապատի քաղաքապետարանը համատեղ սեպտեմբերի 25-27-ը նախաձեռնել են միջոցառումների շարք (Կոմիտասյան գրքերի, անձնական իրերի, գեղանկարների ցուցադրություն, երաժշտական կատարումներ և այլն), որի շրջանակներում միջոցառումներ տեղի կունենան քաղաքային թանգարաններում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

25 սեպտեմբեր, 2018

1800 Կոմիտասի անվան քառյակի համերգը Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանում:

26 սեպտեմբեր, 2018

1800 Նաիրյան վոկալ անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան) համերգը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի Կոմիտասի անվան դահլիճում:

27 սեպտեմբեր, 2018

1600 Կոմիտաս Վարդապետի և նրան վերաբերող գրքերի և անձնական իրերի ցուցադրություն Ս. Էջմիածնի Մատենադարանում:

1700 բացօթյա համերգ Ս. Էջմիածնի Մատենադարանի առջև. ելույթ կունենա Սայաթ–Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան)

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում