Այսօր լրացավ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման 5-ամյակ

Այսօր լրացավ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման 5-ամյակ

Մատենադարանի արմատները հասնում են խոր միջնադար:

V դ. պատմիչ Ղազար Փարպեցու մի վկայությունից («Թուղթ առ Վահան Մամիկոնեան») տեղեկանում ենք, որ դեռևս վերը նշված դարում Վաղարշապատում եղել է Մատենադարան, որտեղ պահվել են հայերեն և հունարեն մատյաններ:

2000 թ. հունիսի 26-ին Վազգեն Ա և Գարեգին Ա երջանկահիշատակ հայրապետների անձնական գրադարանների հաշվին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետևողական ջանքերի շնորհիվ բացվեց «Գարեգին Ա» հայագիտական և աստվածաբանական գիտական կենտրոնը՝ իր արժեքավոր գրադարանով:

Էջմիածնի՝ բազում փորձություններ տեսած մատենադարանի կյանքում նշանակալի իրադարձություն էր նոր շենքի կառուցումը. հիմնարկեքը կատարվել է 2009 թ. սեպտեմբերի 22-ին:

Մատենադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012թ. hոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ս. Էջմիածնի մատենադարանի բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, որոնց անունով էլ կոչվում է հաստատությունը՝ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան: Բացման օրը Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է.

«Մայրավանքում` Արարատի դիմաց, սերունդների համար դարեդար պիտի մնա Մատենադարանը, իսկ առաքյալն ասում է` «Եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ» (Ա. Կորնթ. Գ. 14)»:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում