USD
EUR
RUB

«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրն ընդդեմ փողոցային մշակույթի

 
 

Հանգստի ու ժամանցի կենտրոնների, իսկ երբեմն նաև ֆինանսական միջոցների բացակայության պատճառով երեխաների ժամանցի միակ վայրը հաճախ դառնում է փողոցը: Սա հատկապես տարածված երևույթ է հեռավոր շրջանների համայնքներում: Եվ սա է պատճառը, որ երեխաներն իրենց ազատ ժամանակն օգտագործում են փողոցային վատ բարքերը յուրացնելով:

«Չկա դժվար երեխա, կա դժվար իրավիճակ, որը երեխայի համար ստեղծում են մեծերը, ծնողները, հասարակությունը, իսկ երեխայի վատ արարքը՝ գողություն, հանցագործություն, փողոցային վատ բարքերի յուրացում, այդ ամենի արձագանքն է»,-հավատացած է Քնարիկ Գարանֆիլյանը՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահը. «Մշակույթն արդյունավետ միջոց է, որը երեխային դարձնում է հասարակության լիարժեք անդամ, ձևավորում որպես եզակի անհատականություն, որպես յուրահատուկ «բանալի», որը ունակ է բացել հասարակության համար փակ թվացող դռներ: Հենց այս տրամաբանությամբ էլ ընտրել ենք ծրագրի անունը՝ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի»:

«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գործընկերությամբ իրականացող «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկամյա ծրագրի մեկնարկի օրից արդեն անցել է մեկ տարի, և հիմա ժամանակն է ծրագիրն ամփոփելու: Հենց այս նպատակով սեպտեմբերի 24-25-ին հավաքվել էին այս ծրագիրն իրականացնող շահառու կառույցների անդամները:

Մեկ տարվա ընթացքում ծրագրի իրականացման պատասխանատուներին հաջողվել է զգալի արդյունքների հասնել, փոխել Մեծամոր, Իջևան և Նոյեմբերյան համայնքների ավելի քան 250 երեխայի կյանք՝ նրանց ներգրավելով մշակութային մի շարք խմբակներում՝ երգ, պար, նկարչություն, կավագործություն, տիկնիկային թատրոն, տիկնիկագործություն և կարպետագործություն: Դեռ մեկ տարի առաջ արվեստի այս ճյուղերից գրեթե անտեղյակ երեխաների մի մասն այսօր բավականին հմուտ նկարիչներ ու քանդակագործներ են, որոնց աշխատանքները հասցրել են մասնակցել ցուցադրությունների, ցուցահանդես-վաճառքների և արժանանալ ներկաների հիացմունքին ու գովասանքի խոսքերին:

Իջևանի և Մեծամորի երգի և տիկնիկային թատրոնի խմբակների երեխաները «Երեխաները երեխաների համար» մշակութային միջոցառումների շրջանակներում համերգային շրջագայություններ են ունեցել սահմանամերձ և հեռավոր գյուղերում, որտեղ երեխաները կտրված են ու ընդհանրապես հաղորդ չեն մշակութային կյանքին, և իրենց մշակութային ելույթներով վարակել են երեխաներին՝ նրանց համար ևս հասանելի դարձնելով մշակութային կյանքը:

Նոյեմբերյան համայնքի նկարչության խմբակի ուսուցիչ Ռուբեն Բարսեղյանն ասում է, որ սկզբնական շրջանում խմբակը երեխաների կողմից ընկալվել է զուտ որպես ժամանցը հետաքրքիր անցկացնելու միջոց, որն ունի իր բացատրությունը. Նոյեմբերյանում քիչ են երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովող վայրերը, ինչպես նաև ոչ բոլոր ընտանիքներն ունեն բավարար միջոցներ երեխաներին վճարովի պարապմունքների ու խմբակների ուղարկելու համար:

«Մեր կարևորագույն նպատակը, որը սահմանել էինք ծրագրի մեկնարկի հենց առաջին օրից, այն էր, որ երեխան կտրվի փողոցից, ձեռք բերի հետաքրքրություններ, հաղորդակից դառնա արվեստին ու մշակույթին, ինչի հնարավորությունը մինչև խմբակի ստեղծումը շատերը չունեին»,-ասում է Ռուբեն Բարսեղյանը և հավելում,-եթե պարապմունքների առաջին օրերին երեխաներն անգամ մատիտը բռնելու ձևը չգիտեին, ապա այսօր նրանք հմտորեն օգտվում են նկարչական պարագաներից, համադրում գույները և ստանում գեղեցիկ պատկերներ: Երեխաներից շատերը մեկ տարի առաջ մտածել անգամ չէին կարող, որ իրենք ունեն նկարելու բնատուր ձիրք, որը զարգացնելով՝ կարող են այսպիսի գեղեցիկ նկարներ նկարել:

Անցնող մեկ տարվա ընթացքում վերոնշյալ համայնքներում ապրող խոցելի ընտանիքների շահառու երեխաներն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել անվանի նկարիչների ստեղծագործություններին, հարստացրել մշակույթի մասին ունեցած իրենց գիտելիքների պաշարը:

Եվրոպական միության «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» նախագծի և Թուֆենկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ և աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը երեխաներին հնարավորություն է տվել ամռանը ճամբարային հանգիստն անցկացնել Լոռվա գեղեցիկ բնության գրկում, որտեղ հանգստին զուգահեռ երեխաները մասնագետի օգնությամբ ձեռք են բերել համայնքային կյանքում ներգրավվելու կարևորագույն գիտելիքներ:

Այժմ, երբ ծրագիրն արդեն մոտեցել է ավարտին, կազմակերպիչները մտահոգվելու լուրջ առիթ ունեն: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանն ասում է.

«Կարող ենք ասել, որ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրը սուրբ առաքելություն է ունեցել: Արդյունքները, ինչ խոսք, ամբողջովին արդարացրել են բոլորիս սպասելիքները, նույնիսկ գերազանցել դրանց: Սակայն Մեծամոր, Իջևան, Նոյեմբերյան համայնքների՝ թվով շուրջ 250 երեխաները շատ փոքր կաթիլ են այն ծովի մեջ, որն ընդգրկում է Հայաստանի կարիքավոր ընտանիքների երեխաներին: Ես մտավախություն ունեմ, որ հիմա՝ ծրագրի ավարտից հետո, երեխաների մի մասը կարող է շատ արագ մոռանալ մեկ տարվա ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները, եթե չշարունակի զբաղվել իր նախընտրած արվեստով, իսկ մշակույթը մշտական աշխատանք է պահանջում:

Գագիկ Վարդանյանը նշեց, որ գրանցված հրաշալի արդյունքը կարող է չպահպանվել, եթե մոտ ապագայում այս խմբակները շարունակական չլինեն, ուստի պետք է մտածել այս հարցին ինչ-որ կերպ ռազմավարական և հեռանկարային լուծում տալու մասին, այնպիսի լուծում, որ խմբակները կընդլայնվեն և գործեն ավելի երկար:

Սոնա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan