USD
EUR
RUB

Աստղիկ Վարդանյանը և Արթուր Ավանեսովը հանդես կգան բարեգործական համերգով

 
 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 28-ին համերգով հանդես կգան ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Արթուր Ավանեսովը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից հայտնում են, որ համերգի հասույթը կհատկացվի Շիրակի երկրաբանական թանգարանին:

Ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը փաստում է` երկու երաժիշտները բազմիցս եղել են մի շարք բարեգործական ձեռնարկների մասնակիցը: Եվ երբ ստացան բարեգործական համերգով հանդես գալու առաջարկ, սիրով արձագանքեցին: Արթուր Ավանեսովի հետ բազմիցս համագործակցել են, հանդես են եկել որպես տրիո Երևանում և մարզերում: Այս անգամ էլ կատարելու են ստեղծագործություններ, որոնք երկու երաժիշտներն էլ վաղուց ուզում էին կատարել:

Բարեգործական համերգին Վարդանյանն ու Ավանեսովը կկատարեն Յո. Բրամսի Սոնատը, Յ.Ս. Բախի Ֆրանսիական սյուիտը, Մ. Ռավելի Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Ջ. Էնեսկու թիվ 3 Սոնատը ջութակի և դաշնամուրի համար:

Աստղիկ Վարդանյանը ուսանել է նշանավոր ջութակահար Ժան Տեր-Մերկերեանի մոտ: 2001 թ.-ին դարձել է Լևոն Չիլինկիրեանի անվան համահայկական մրցույթի առաջին մրցանակակիր: 2005թ.-ից սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում` Լ. Չիլինկիրեանի դասարանում: Ուսման ընթացքում հանդես է եկել որպես քոլեջի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ և կոնցերտմայստեր, հանդիսացել է ականավոր դիրիժոր Բերնարդ Հայթինգի ընտրյալ կոնցերտմայստերը: 2006-ին շահել է Մայրա Հեսսի անվան մրցույթը: Աստղիկը 2005 թ.-ին հիմնել է Վարդանյան լարային քառյակը Լոնդոնի Թագավորական քոլեջում: 2011թ.-ի մարտից Աստղիկ Վարդանյանը դարձել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր (առաջին ջութակ):

Արթուր Ավանեսովը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Բազմիցս հանդես է եկել որպես ժամանակակից երաժշտության կատարող: Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, «Seattle Chamber Players» խումբը և շատ ուրիշներ:

Աղբյուր` Panorama.am:

Լրահոս
Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ
website by Sargssyan