USD
EUR
RUB

«Խազեր» երգչախումբ․ Կոմիտաս

 
 

ՀԱԲՐԲԱՆ (Զուգերգ)

Տղա.
Հաբրբա՛ն:

Աղջիկ.
Ջանե՜, ջա՜ն:

Տղա.
Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրունն ինձ չի տա,
Աստըծու կերն երեսին:

Աղջիկ.
Հաբրբա՛ն:

Տղա.
Ջանե՜, ջա՜ն:

Աղջիկ.
Սարի թրթնջուկ թազա.
Մեղր ու շաքար քեզ մազա,
Ինձ պես նազանի աղջիկ,
Քեզ պես տղին ո՞նց սազա:

Տղա.
Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
Չորեք դիմաց ծամ ունիս.
Խունջիկ-մունջի մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունիս:

Աղջիկ.
Գութանը հոլա, հոլա,
Գութանիդ տակը քոլ ա.
Քանի գժություն անես,
Քեզի առնողը տոլ ա:

Տղա.
Ձեր տան տակի վար կանեմ,
Չար ագռավին քար կանեմ,
Թող իմ սիրածն ինձի տան,
Գժությունս թարկ կանեմ:

Աղջիկ.
Ջուրը իր ճամփով կերթա,
Ցողածը վարդի թերթ ա.
Ինձ սիրող կտրիճ տղեն
Հազարի մեջ մի բերդա:

Տղա.
Բուսել ես բաղի միջին,
Շամամի թաղի միջին.
Գիշեր-ցերեկ միալար
Դու ես իմ խաղի միջին:

Աղջիկ.
Աշուղի պես խա՛ղ ասա,
Բլբուլի պես տա՛ղ ասա.
Ինչքան որ գովես՝ արժեմ,
Իմ մոր գովակա՛ն փեսա:

ԿՈՏ ՈՒ ԿԵՍ

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,
Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,
Գուսաններ ժողվան եկան գովելու համար,
Ազաբներ ժողվան եկան թամաշի համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

ԶԱՐ ԶԸՆԳԸ

 

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

ՋԱՆ ԳԱՌՆՈՒԿ

Կապեմ վըզիդ զընգ-զանգակ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Դե՛, հե՛, ջա՛ն:
Օրը տաք է, արեգակ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Ջա՛ն, գառնուկ:

Դաշտը բոլոր կանաչ խոտ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Հավք իջավ երկընքուց,
Նըխշուն թելեր ուր կըտուց,
Հայ էնեց, հույ էնեց,
Իմ տամբուրեն հանգցըցուց:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարեն օլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Դաշտը բոլոր կանաչ խոտ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Դե՛, հե՛, ջա՛ն:
Արի տանեմ քեզ արոտ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Ջա՛ն, գառնուկ:

Կոմիտաս

Գյումրու «Խազեր» երգչախումբ: Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Անի Նավասարդյան

Լրահոս
Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան
website by Sargssyan