Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը:

Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև:

Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև:

Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պոեզիան կշարունակեն ուղեկցել մեզ:

Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Աղբյուր՝ Aaravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում