Զապորոժյեում հայոց այբուբենի հուշարձան են բացել

Զապորոժյեում հայոց այբուբենի հուշարձան են բացել

Զապորոժյեում անցկացվող հայկական մշակույթի օրերի շրջանակում, որոնք նվիրված են Երևանի 2800-ամյակին և Հայաստանի անկախության օրվան, հայկական եկեղեցու տարածքում հոկտեմբերի 2-ին հայոց այբուբենին նվիրված հուշարձան են բացել:

AnalitikaUA.net-ի հաղորդմամբ, բացման արարողությանը ներկա են եղել տեղի նահանգապետ Կոնստանտին Բրիլը, մարզի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, պետական մարմինների, հոգևորականության ներկայացուցիչներ, նաև համայնքի ակտիվիստներ:

Ուկրաինայի հայերի միության հաղորդագրության համաձայն, հուշարձանը հայոց այբուբենին նվիրված ամենախոշորներից է, որ տեղադրված է Հայաստանից դուրս:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում