USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»

 
 

 Այսօր, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»: Բազմաթիվ հյուրերի, լրատվամիջոցների, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությամբ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հանդիսավոր խոսքով բացեց ժամանակավոր ցուցադրությունները: Միջոցառմանը ներկա էր նաև Գրիգոր Ճօլօլեանի որդին՝ Պատրիս Ճօլօլեանը, ով և ընդհանուր գծերով ներկայացրեց հոր գործունեությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ստամբուլում և իր շնորհակալությունը հայտնեց Հայկ Դեմոյանից ցուցադրությանն աջակցելու համար: Առաջին՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» ցուցադրության մեջ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ:

Բացառիկ ու մեծ արժեք ներկայացնող այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին` Ան Սուպան: 1915 թ. սեպտեմբերին Լյուսիեն Բոժեն դառնում է ոչ միայն փրկարար գործողությունների մասնակից, այլ նաև իր լուսանկարչական խցիկով վավերագրում է մարդկության և հումանիտար պատմության մեջ արձանագրված այս եզակի դրվագը: Մուսա լեռան վրա ապաստանած և բացառիկ տոկունությամբ ապրելու կամք դրսևորած հայերի փրկելու առաքելությունն իրականացրած ֆրանսիացի զինվորականների մարդասիրական քայլը երկու ժողովուրդների ընդհանուր պատմության ու հիշողության բացառիկ մի էջ է. ավելի քան 4000 փրկվածներից շատերը վերաբնակվեցին Հայաստանում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր՝ դառնալով պատվախնդիր քաղաքացիներ՝ վառ պահելով իրենց նախնիների հիշատակն ու պատգամը: Երկրորդ՝ «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» ցուցադրությունն առաջինի տրամաբանական շարունակությունն է և շատ նուրբ թելերով է կապված նախորդի հետ. ցեղասպանության վերապրում, փրկում, նոր հանգրվան, նոր հայրենիք…

Ցուցադրության մեծ ընդգրկված են ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներ, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ: Սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր: Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները: Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները: Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները: Լուսանկարները տրամադրել է լուսանկարչի որդին՝ ՀՑԹԻ բարեկամ Պատրիս Ճօլօլեանը: Ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ է և բաց կլինի մեկ ամիս:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Պարույր Սևակ Արևի լույսը «Երդիկն ի վար» Հենրիկ Էդոյան. Գիշերվա նախադռան առջև Պատարագ. Մակար Եկմալյան Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը «Ժառանգած բարձրագույն մշակույթը պահելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից» Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին
website by Sargssyan