Մոնթե Մելքոնյան

Մոնթե Մելքոնյան

Արդարության խղճի մարտիկ ողջ կյանքում,
Հայոց դատի ու պայքարի բոցերում,
Աչքիդ առաջ վանք ու մահն էր մշտական,
Ազգի պարծանք հերոս Մոնթե Մելքոնայն:

Հասար օգնության քո ժողովրդին,
Մոնթե Մելքոնյան, Մեր սիրտն ու հոգին:
Դարձար առասպել,ռազմական դարբնոց,
Արցախը դարձրիր անառիկ ամրոց:

Բանակդ առած արշավեցիր վեր ու վար
Չկար արգելք ու խոչընդոտ քեզ համար
Ազատեցիր գերված գյուղեր անհամար,
Քեզ հազար փառք անպարտելի զորավար:

Հասար օգնության քո ժողովրդին,
Մոնթե Մելքոնյան, Մեր սիրտն ու հոգին:
Դարձար առասպել,ռազմական դարբնոց,
Արցախը դարձրիր անառիկ ամրոց:

Հայկազուններն քեզ կգովեն դարեդար
Հայաստանի ու Հայության նվիրյալ,
Գերեզմանդ դառձավ հային սրբավայր,
Նորակոչիկ հայ զինվորին երդման վայր:

Հեղինակ` Գուսան Հայկազուն
Կատարում՝ Արսեն Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում