Ֆորշ․ Կառապան

Ֆորշ․ Կառապան

Բարև, բարև ծերուկ իմ կառապան
Նորից բռնել եմ քո ճանփան
Հարցեր չտաս նստիր գնանք
Գնանք, գտնենք հեռու մի օթևան
Այնտեղ հարբենք իմ կառապան
Ու մոռանանք դարձի ճամփան

Տար դու հեռու ինձ
Աշխարհից այս հին
Տար դու հեռու ինձ
Այս քաոսից
Տարդու հեռու ինձ
Խոսքերից այս սին
Տար դու հեռու ինձ
Ինձանից

Դե ինչ, քշենք ձիերդ կառապան
Եվ աշխարհում այս անպիտան
Մենք երկուսով կորչենք գնանք
Գնանք, ու չհիշենք էլ կառապան
Ում որ սիրել ենք մենք այդքան
Նրանք էլ մեզ թող մոռանան:

Տար դու հեռու ինձ
Աշխարհից այս հին
Տար դու հեռու ինձ
Այս քաոսից
Տար դու հեռու ինձ
Խոսքերից այս սին
Տար դու հեռու ինձ
Ինձանից

Քշիր և նժույգները կառապան
Քամուց արագ թող սլանան
Դեպի անհայտ անվերջ ճանփան
Ճանփան, որ իմ վերջինն է կառապան
Դու ինձ Աստված ու պահապան
Ներիր որ ետ էլ չենք դառնա

Տար դու հեռու ինձ
Աշխարհից այս հին
Տար դու հեռու ինձ
Այս քաոսից
Տար դու հեռու ինձ
Խոսքերից այս սին
Տար դու հեռու ինձ
Ինձանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում