USD
EUR
RUB

Մահվան տեսիլ

 
 

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

Խոսք՝ Եղիշե ՉԱՐԵՆՑԻ
Երաժշտություն՝ Լևոն ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ
Կատարում՝ Արաման ԼԱԶԱՐՅԱՆԻ

Լրահոս
Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով Ռումինիայում գտել են Պիկասոյի 800 000 եվրո արժողությամբ կտավը Պարույր Սևակ․ Դիմակահանդես Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն «Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով Կյանքը ափի մեջ. Դավիթ Ամալյան Երբ զնգում է արծաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին «Պարտավոր եմ ինձ զսպել» «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Արևին Գուրգեն Մահարի․ Չարենցի հետ Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ազգային երաժշտության պահապան Ավետիք Իսահակյան-Ֆրունզիկ Մկրտչյան Մեր Տունը․ Մուշեղ Իշխան Ով պարտիզպան Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում Ո՞վ է այսօրվա հոգևորականը Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը Օֆելյա Համբարձումյան․ Ամեն տեսակ երգ երգեցի... Տպավորություններ Վիգեն Չալդրանյան. «Ես կառչած չեմ պաշտոնից, թատրոնն էլ պատժիչ գաղութ չէ» Անհանգստություն, որից չենք կարողանում բաժանվել Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը Առակ հոգու խաղաղության մասին Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա Կարմիր ծաղիկ մը գարունի Դուք լավն եք մարդիկ Չարլզ Բուկովսկի․ Ինձ արդեն սպանել են Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի Ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը Սուրբ Գրքի ճանապարհը Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ.
website by Sargssyan