USD
EUR
RUB

Ես Հայաստան, ես քարե․․․

 
 

Իմ լեռները աստղամերձ խենթ խոյանքներ են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կապույտում քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս.
Ուր դարերով ցասումիս հեղեղներն են շառաչել։

Հազար կայծակ իր շեղբով իմ գոյությունն է հերքել.
Ու Եփրատն իմ սանձակոծ դուրս է եկել իր ափից...
Տաղերգուներն իմ նստած այնքան եղեռն են երգել,
Որ մագաղաթը անգամ դժգունել է սարսափից:

Բայց, Արարա՛տ, կատարիդ ցոլցլանքներն այն մաքուր
Իմ հույսերն են դարավոր, որ չեն մարել երբևէ,
Եվ դարերի խավարից սեգ արծիվներն իմ հոգու
Վերացել են ու դեպի այդ ցոլանքներն են թևել։

Ու ես ապրել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել
Եվ օրորել սրտիս մեջ Սևանա լիճն իմ կապույտ,
Որպես հույսի ու լույսի նվիրական առասպել։

Եվ դարերով տառապած ու կործանված, ու ավեր
Վերջին եղեռն եմ տեսել ես աչքերով դեռ իմ թաց,
Երբ իմ բախտի երկնքում լուսնի մահիկն էր կախվել,
Որպես ջարդի յաթաղան, որպես անեծք շիկացած։

Բայց լեռներն իմ աստղամերձ խենթ խոյանքներն են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կամքի պես քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս,
Որ նորածին լույսերի օրորոցներ են դարձել։

Ու ես ելել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել...
Ես՝ Հայաստան, ես՝ քարե, ես՝ հրագույն, ես՝ կապույտ,
Ես՝ հարության առեղծված, հավերժության առասպել...

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս
«Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ բոլորը գաղթականներ էին». «Ակունքի» «հնաբնակը» նշեց 80-ամյակը Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով Ռումինիայում գտել են Պիկասոյի 800 000 եվրո արժողությամբ կտավը Պարույր Սևակ․ Դիմակահանդես Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն «Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով Կյանքը ափի մեջ. Դավիթ Ամալյան Երբ զնգում է արծաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին «Պարտավոր եմ ինձ զսպել» «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Արևին Գուրգեն Մահարի․ Չարենցի հետ Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ազգային երաժշտության պահապան Ավետիք Իսահակյան-Ֆրունզիկ Մկրտչյան Մեր Տունը․ Մուշեղ Իշխան Ով պարտիզպան Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում Ո՞վ է այսօրվա հոգևորականը Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը Օֆելյա Համբարձումյան․ Ամեն տեսակ երգ երգեցի... Տպավորություններ Վիգեն Չալդրանյան. «Ես կառչած չեմ պաշտոնից, թատրոնն էլ պատժիչ գաղութ չէ» Անհանգստություն, որից չենք կարողանում բաժանվել Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը Առակ հոգու խաղաղության մասին Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա Կարմիր ծաղիկ մը գարունի Դուք լավն եք մարդիկ Չարլզ Բուկովսկի․ Ինձ արդեն սպանել են Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի Ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը Սուրբ Գրքի ճանապարհը
website by Sargssyan