«Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

«Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

«Մետրոնոմ» կենտրոնում այսօր բացվեց «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը։ Այն նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Երևանի պատմության թանգարանը։

Ցուցահանդեսը նվիրված է Երևանի 2800-ամյակին։ Կներկայացվեն ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնք կպատմեն հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների և նշանավոր անձանց մասին։

«Լուսանկարների միջոցով ցուցահանդեսի այցելուն հնարավարություն է ունենալու ճամփորդել 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի Երևանով»,-ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում