USD
EUR
RUB

Քրիստոնյայի «Ոսկե կանոնը»

 

«Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց» (Զ 31): Հիսուսի այս խոսքը, որ ավանդաբար «ոսկե կանոն» է կոչվում, հռչակում է այն սկզբունքը, որով պետք է առաջնորդվի իրական քրիստոնյան իր նմանի հետ հարաբերվելիս: «Ինչ որ» և «նույնն էլ» շաղկապային կապակցությունը փոխադարձության ու համարժեքության արժեք ունի: Բայց ո՞ր փոխադարձության մասին է խոսքը. ոչ իհարկե չարին չարով փոխադարձելու. «Աչք՝ աչքի դիմաց, ատամ՝ ատամի դիմաց…» (Ելք 21:24), այլ բարուն բարիքով փոխադարձելու: Բայց ո՞րն է այս բարին: Բարիք գործեմ մեկի հանդեպ, որպեսզի ապագայում իմ նկատմամբ բարի՞ք գործի, կամ բարիք գործեմ, քանի որ անցյալում իմ նկատմամբ բարի՞ք է գործել, կամ բարիք գործեմ, քանի որ այժմ իմ նկատմամբ բարի՞ք է գործում: Ոսկե կանոնին հաջորդող հատվածում (Ղուկ. 6:32-34) Հիսուս քննադատում է հենց այսօրինակ մոտեցումը, որովհետև «մեղավորներն էլ նույնն են անում»: «Ոսկե կանոնը» չի ասում. «Ինչ որ մարդիկ անում են ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց», ինչը կհամապատասխաներ վերոհիշյալ մտածողությանը, այլ պատվիրում է Քրիստոսի հետևորդին մարդու նկատմամբ անել այն, ինչ կուզենար, որ մարդն իր նկատմամբ աներ: Այս կանոնը բացառում է որևէ անձնական շահ, որևէ եսասիրություն թե՛ անցյալ, թե՛ ներկա և թե՛ գալիք ժամանակներում: Կանոնը ձևակերպված չէ բացասական շեշտադրությամբ, այն է՝ «Ինչ որ չեք ուզում, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք մի՛ արեք նրանց». այս դեպքում մարդու արարքը կսահմանափակվեր սոսկ չարիք չգործելու շրջանակում, մինչդեռ «ոսկե կանոնը» բարիք գործելու տարածք է բացում:

Այս կանոնի տրամաբանությունը հուշում է, որ ինքն իր նկատմամբ ունեցած սերը հիմքն է ուրիշի նկատմամբ դրսևորվող սիրո. եթե ինձ սիրում եմ ճշմարտապես, չեմ կարող չսիրել նաև ուրիշին: Հետևաբար, եթե ուզում եմ, որ ուրիշն իմ նկատմամբ բարիք գործի, չեմ կարող նաև ես բարիք չգործել նրա նկատմամբ:

Իսկ եթե ոչ բոլորն են իմ նկատմամբ բարիք գործում, ավելին՝ որոշները նույնիսկ չարիք են գործում, ապա ի՞նչ պետք է անեմ ես: «Ոսկե կանոնին» նախորդող հատվածում (Ղուկ. 6:27-30), որի իմաստային ամփոփումն է «սիրեցե՛ք ձեր թշնամիներին» հորդորը, Հիսուս պնդում է, որ քրիստոնյան ոչ միայն չպետք է չարին չարիքով փոխադարձել, այլև անհրաժեշտ է բարիք անել նրան, ով չարիք է գործում: Այստեղ խոսքը մազոխիզմի մասին չէ, որ կարող է հասկացվել Ղուկ. 6:29 համարի ընթերցումից.
«Ով որ երեսիդ ապտակ խփի, մյուսն էլ դարձրու նրան»:

Հալածանքը բարիք չէ, որին կարելի է տենչալ, այլ չարիք է, և քրիստոնյան իր կարողության չափով պետք է այնպես անի, որ դադարեցվի այդ չարիքը: Հարվածին հարվածով պատասխանելը չէ, որ բռնության շղթան կարող է քանդել: Եթե հակառակորդը վիրավորանք կամ պարտքի փոխհատուցում չի ընդունում, ապա դուրս գալու ելք չկա: Չարիք գործող անձի դիմաց պետք է մերժել չարը, ինչը նրան գուցե վերադարձնի մարդկայնության սահմանների մեջ՝ տեղ բացելով սիրո համար: Սա հալածանքներին վերջ դնելու հնարավոր միակ եղանակն է: Սերը միակ դարմանն է, նույնիսկ եթե փորձը ցույց է տալիս, որ այն անմիջապես և ինքնաբերաբար չի ներգործում. սա մեր ուժերից վեր է: Ահա թե ինչու է Հիսուս հավելում, որ հալածողների համար անհրաժեշտ է նաև աղոթել և Աստծո օրհնությունը հայցել (Ղուկ. 6:28): Միայն Աստված կարող է անել այնպես, որ հալածողը դադարի չարիք գործելուց, դարձի գա և բարի դառնա:

Ռուբեն աբեղա Զարգարյան
Աղբյուր՝ blognews.am։

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan