Դամասկոսում բացվել է սիրողական նկարիչների ցուցահանդես

Դամասկոսում բացվել է սիրողական նկարիչների ցուցահանդես

Սիրիայի մայրաքաղաքում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված է սիրիական բանակում ծառայողների ու հասարակ քաղաքացիների նկարները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Դամասկոսում բացված ցուցադրությունը նմանատիպ երկրորդ ցուցահանդեսն է Սիրիայում պատերազմի սկիզբից սկսած։ Նախկինում դրանք անցկացվում էին ամեն տարի։ Բոլոր նկարների հեղինակները սիրողական նկարիչներ են, մասնավորապես բանակում ծառայողները։ Հիմնական թեման պատերազմն է։

Ցուցահանդեսի մուտքն անվճար է, բոլոր ցանկացողները կարող են այցելել։ Ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ նաև ոչ պատերազմի թեմաներով, օրինակ՝ քաղաքային պեյզաժ, եկեղեցիների ու մզկիթներ։

Նկարչուհի Դոա Բոստատը նկարում է ոտքերով, քանի որ ծնվել է առանց ձեռքերի։ Նրա խոսքով, ցուցահանդեսում հատուկ չի ներկայացրել պատերազմի թեմայով իր նկարները։

«Ես երբ ծնվել եմ, արդեն առանց ձեռքերի էի և սովորեցի ոտքերով և աշխատել, և նկարել։ Ես նկարում եմ ոտքերով և ստանում են ամեն ինչ, ինչ ցանկանում են։ Ունեմ պատերազմի մասին մի քանի նկար, բայց այստեղ չեմ ներկայացրել, քանի որ, կարծում եմ՝ չգիտեմ պատերազմն իրապեսը։ Կյանքը, որով ես ապրում եմ, պատերազմ չէ»,- ասել է նա։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում