Վենետիկի ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի հատակի խճանկարը

Վենետիկի ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի հատակի խճանկարը

Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի խճանկարային հատակը վնասվել է քաղաքը պատուհասած ջրհեղեղի պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, տաճար ներթափանցած ջուրը վնասել է Աստվածամոր սրբապատկերի դիմաց գտնվող խճանկարը: Ջրի մակարդակը տաճարի ներսում հասել է 90 սանտիմետրի: Ջրհեղեղից նաև տուժել է իսպանացի նկարիչ Ժոան Միրոյի երկու գոբելեն, որոնք ներառված են Պալացցո Ձագուրիում բացված ցուցադրության մեջ: Ստեղծագործություններն արդեն ուղարկվել են վերականգնման և մաքրման:

Հիշեցնենք, որ փոթորիկի հետևանքով Վենետիկում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը՝ հասնելով 156 սմ-ի, և քաղաքի գրեթե 75 տոկոսը պատվել է ջրով։ Վենետիկի քաղաքապետը երեկ կարգադրել էր տարհանել հայտնի Սուրբ Մարկոսի հրապարակը, որը քաղաքի ամենացածր կետն է։ Մուտքը հրապարակ ամբողջությամբ արգելված էր դժբախտ պատահարներից խուսափելու համար։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում