Գյումրու թատրոնը նոր տնօրեն ունի

Գյումրու թատրոնը նոր տնօրեն ունի

ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով այսօր վեց ամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, որը զուգահեռ կկատարի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

Հիշեցնենք՝ երկու տարի շարունակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Վիրաբյանը երկու օր առաջ նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում