Աշխարհի ցանկացած կետից հասանելի են Թումո ստուդիաների ավելի քան 70 ձեռագործ իրեր

Աշխարհի ցանկացած կետից հասանելի են Թումո ստուդիաների ավելի քան 70 ձեռագործ իրեր

Աշխարհի ցանկացած կետից արդեն հասանելի են Թումո ստուդիաների ավելի քան 70 ձեռագործ իրեր, որոնք ձևավորվել ու արտադրվել են Հայաստանում:

Թումո ստուդիաները անվճար, շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Այն մեծապես շեշտադրում է անալոգային արտադրությունը` ստեղծելով գեղեցիկ իրեր, որոնք կարելի է շոշափել, կրել, փորձել ու ճաշակել: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի երիտասարդ դիզայներներին կրթություն տրամադրելով բարձրացնել տեղական արտադրության իրերի որակն ու այն դարձնել մրցունակ միջազգային շուկայում:

Թումո ստուդիաները միավորում է տեղի ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին միջազգային դիզայներների հետ աշխատարանների (մասնագիտական դասընթաց) միջոցով, որոնց ընթացքում նրանք համադրում են ավանդական know-how-ն ու ժամանակակից դիզայնը` նորաձևության, զարդերի, ասեղնագործության, խեցոգործության, տպագրության և խոհարարության նորարարական արտադրության համար:

Թումո ստուդիաներից գնումը ներդրում է Հայաստանի ձեռագործ մշակույթի ապագայի կայացման մեջ: Վաճառքից գոյացած շահույթը ուղղվում է ծրագրի զարգացմանն ու տարածմանը: Դրա շնորհիվ Թումո ստուդիաների ծրագրում հնարավոր կդառնա ներգրավել ավելի մեծ թվով երիտասարդների, ովքեր կզարգացնեն իրենց ներուժն ու դիզայնի հմտությունները: Մեկնարկի օրվանից Թումո ստուդիաների հրավերով ավելի քան 40 մասնագետ ժամանել է Հայաստան` աշխատելու և իրենց հմտությունները փոխանցելու հարյուրավոր տեղացի պատանիների և արհեստագործության ոլորտի մասնագետների: Հրավիրյալ մասնագետների աշխարհագրությունն ընդգրկում է Ֆրանսիան, Դանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Լիբանանը, Կորսիկան, Իտալիան, Բրազիլիան, Անգլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իսպանիան: Առցանց խանութի բոլոր իրերը ստեղծվել են ուսանողների կողմից` այս մասնագետների հետ աշխատարանների ընթացքում:

Տոներին ընդառաջ ձեռք բերեք ձեր ընկերների և ընտանիքի համար բացառիկ ձեռագործ իրեր Թումո ստուդիաներից: Պատվիրեք ձեր ամանորյա նվերները մինչև նոյեմբերի 15-ը աշխարհի ցանկացած կետից:

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում