USD
EUR
RUB

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը

 

Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք:

Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթև եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 19-րդ տարեդարձին: «Մեծապես ուրախ ենք և միևնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով: Հիրավի, Ձերդ Սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ Սրբության ներդրված ջանքերի և հետևողական ու նվիրյալ աշխատանքի: Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային և համաշխարհային հասարակությունների և կրոնական ու աշխարհիկ կառույցների առջև: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է և երբեմն էլ շահարկվում, այլև անտեսանելի՝ մարդկային հոգում և մտքում հոգևոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ և ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը», - ասաց Սրբազան Հայրը:

Պատարագիչ Սրբազանը ներկայացրեց Հայոց Հայրապետի 19 տարիների հովվապետության ընթացքում տարբեր բնագավառներում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մասնավորապես խոսելով հոգևորականների պատրաստության առաքելությանը լծված հոգևոր կրթական հաստատությունների, հայեցի դաստիարակության և մանուկներին ու պատանիներին կրթություն ջամբող հանրակրթական դպրոցների և հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատությունների գործունեության մասին:

Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացված քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքավորների, որբերի, հիվանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղված ձեռնարկներին, Հայոց բանակում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում և խնամատար այլ հաստատություններում կազմակերպված հոգևոր ծառայություներին:

Ընդգծվեց նաև կարևորությունը այս տարիներին գումարված Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտված Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը և եկեղեցական կյանքի կանոնակարգմանը:

Տաթև եպիսկոպոսը նաև խոսեց Եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել և սասանել Հայ Եկեղեցու հիմքերը: «Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով և բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թևերի տակ առած և սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված և զարթոնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և իր ազգընտիր գահակալի դեմ: Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է և հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովվապետը: Բոլոր ժամանակների Հայոց Եկեղեցու անդաստանում և հայ ժողովրդի կյանքում եղել են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները և Եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստության ու մտածված գործողությունների շնորհիվ փառահեղ լուծումներ են գտնվել, և իբրև ազգ ու Եկեղեցի մենք շարունակել ենք պատվով ապրել և բարգավաճել: Այդպես է նաև այսօր:

… Վեհափառ Տեր, իբրև Հայոց Հայրապետ, դուք ձեր իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խոնարհությամբ բոլորիս ցույց եք տալիս, թե ինչպե՛ս հաղթահարել այդ մարտահրավերները` Հայ Եկեղեցին առաջնորդելով առավել զորացման: Իբրև քաջ հովիվ և առաջնորդ ունենալով Ձերդ Սրբությանը՝ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականությունն այսօր շարունակում են իրենց առաքելությունը, որ եղել է և կա Տիրոջ փրկչարար խոսքի քարոզչությունն ու լույսի տարածումը, ազգային և քրիստոնեական արժեքների պահպանումն ու տարածումը», - ասաց պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով Եկեղեցին զորանում ու շենանում է նոր և կրթյալ սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով:

Քարոզի ավարտին Տաթև Սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի և բոլոր ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 19-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստված անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգևելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հավատավոր զավակներին: Սրբազանը հայցեց Բարձրյալի օժանդակությունը Հայոց Հովվապետին ազգաշեն ու եկեղեցաշեն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբանությունը և հավատավոր ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության կենաց արևշատության, արդյունավոր և անսասան բազմամյա գահակալության, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ և տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:

Տոնական այս օրը Հայոց Հովվապետին այցելեցին նաև մշակույթի տարբեր գործիչներ: Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորագրեր աշխարհասփյուռ թեմերից, ազգային կառույցներից և հասարակական գործիչներից:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan