USD
EUR
RUB

Մեկնարկում է «ԴասA» նախագիծը. հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում

 
 

 ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է «ԴասA» նախագիծը։ Նախաձեռնությունն առնչվում է դասական երաժշտությանը: «Վստահ եմ, որ Սերգեյ Սմբատյանն իր հետաքրքիր ու նորարարական մեթոդներով երեխաների մեջ սեր կառաջացնի դասական երաժշտության հանդեպ»,- ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով. «Ծրագիրը միտված է մշակութային բարձր արժեքները դպրոց բերելուն, մեր աշակերտներին դասական երաժշտություն լսել սովորեցնելուն: Պարոն Սմբատյանի հետ մենք որոշեցինք ստեղծել ծրագիր, որը կլուծի այդ երկու կարևորագույն խնդիրը»: «Ինչո՞ւ «ԴասA»։ Անվանումը խորհրդանշական է. կազմված է «դասական» բառի «դաս» արմատից, իսկ A տառով նշում են վեցերորդ նոտան՝ Լյա (լատ.՝ la), որով լարում են բոլոր երաժշտական գործիքները: Այս նոտան դասական երաժշտության խորհրդանիշն է»,- պարզաբանեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ միջոցառմանը ներկա լրագրողներին, ավագ դպրոցների տնօրեններին, հյուրերին ներկայացնելով ծրագրի մանրամասները։

«ԴասA»-ն ուղղված է պատանիների մշակութային կրթությանը։ Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնեց այս ծրագիրը՝ որպես նոր մոտեցում գեղագիտական կրթության բնագավառում, որի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում առավել կիրթ, առաջադեմ հասարակության ձևավորման համար: «ԴասA» նախագիծը կիրականացվի Երևանի 35 ավագ դպրոցներում՝ ներգրավելով 10-12-րդ դասարանների 14-17 տարեկան 13 532 աշակերտի։ Ծրագիրը կանցկացվի երեք փուլով. Սիմֆոնիկ նվագախմբի անդամները՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ կիրականացնեն նախապատրաստական աշխատանքներ։ Հատուկ մշակված ծրագրի և համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով կտրվեն երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։ Այնուհետև աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն հատուկ իրենց համար պատրաստված համերգային ծրագրերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Հատկանշական է, որ ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգին՝ նոյեմբերի 10-ին։ Նախատեսվում է, որ մասնակից աշակերտների նվազագույնը 20%-ը կվերադառնա համերգասրահ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով Եզերքը Աիդ Անի Ամսեյան. Բանաստեղծություններ Անհրաժեշտ է Երեւանի կոնսերվատորիայում էլ բացել էլեկտրոնային ակադեմիական երաժշտության դասարան Եղիսե մարգարե Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը Երևանի պաստառային արվեստի պատմությունը՝ ցուցահանդեսում Նուռը հայկական ավանդության մեջ Մեղա «Ջավախքը» ՌԴ-ից վերադարձել է մեդալներով և Գրան Պրիով Եվ ուրիշ ոչի՞նչ Այսուհետև բջիջներն ու վիրուսները նույն կարգավիճակն ունեն Եվ դու՞, Մեսչյան Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ «Թբիլիսիի հայերի միությունը» կոչ է անում փրկել այն․ aliq.ge Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան Որբուկը Լևոն Խեչոյան․ Հայրս Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ազգային Ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով «Երջանիկ ենք հայկական «մոզաիկայի» հարստությամբ» «Մադրիդցիներն աշխարհում» ճանապարհորդական հեռուստանախագիծը եղել է Հայաստանում …տեղի է ունեցել Սուրբծննդյան տոներին Եթե դարբին ես, ձեռքերիդ ցավը չպիտի վախեցնի Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր «Պետք է հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից». Տիգրան Վիրաբյան ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան Դանիել Վարուժան․ Անդաստան Աղոթք եկեղեցու և ժողովրդի համար Խնդրում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատարանի վրա կոռուպցիոն ներգործությունը կանխելու ուղղությամբ «Գիրքն արդիական է այնքան, որքան աղոթքն առ Աստված» Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2019-2022թթ. փոխգործակցության ծրագիր է ստորագրվել Վրաստանի եկեղեցին կճանաչի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին Հացը Ճաճարակի ձեռագիր ավետարանը բուժման կարիք ունի Ամանորի եւ Սբ. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը «Այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին Սերգեյ Բեզռուկովը՝ տարվա լավագույն դերասան Քաղցը՝ քաղցկեղ Սպիները
website by Sargssyan