USD
EUR
RUB

Միշտ նույն խոհերի շշուկին հլու

 
 

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան -
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ -
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին՝ թվում է դյութող…
Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում…

Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ…

Վահան ՏԵՐՅԱՆ

Լրահոս
Ռումինիայում գտել են Պիկասոյի 800 000 եվրո արժողությամբ կտավը Պարույր Սևակ․ Դիմակահանդես Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն «Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով Կյանքը ափի մեջ. Դավիթ Ամալյան Երբ զնգում է արծաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին «Պարտավոր եմ ինձ զսպել» «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Արևին Գուրգեն Մահարի․ Չարենցի հետ Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ազգային երաժշտության պահապան Ավետիք Իսահակյան-Ֆրունզիկ Մկրտչյան Մեր Տունը․ Մուշեղ Իշխան Ով պարտիզպան Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում Ո՞վ է այսօրվա հոգևորականը Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը Օֆելյա Համբարձումյան․ Ամեն տեսակ երգ երգեցի... Տպավորություններ Վիգեն Չալդրանյան. «Ես կառչած չեմ պաշտոնից, թատրոնն էլ պատժիչ գաղութ չէ» Անհանգստություն, որից չենք կարողանում բաժանվել Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը Առակ հոգու խաղաղության մասին Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա Կարմիր ծաղիկ մը գարունի Դուք լավն եք մարդիկ Չարլզ Բուկովսկի․ Ինձ արդեն սպանել են Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի Ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը Սուրբ Գրքի ճանապարհը Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ. Աշնանային հեծություններ
website by Sargssyan