USD
EUR
RUB

Վարդան Հակոբյան

 
 

Հիմնական տվյալներ

Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ.Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի N152 եւ հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։

Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զգաղվում էր նաեւ գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել)։

Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ, ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում եւ ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։

1965թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը եւ կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։

Բաքու, 60-ական թվականներ, դեռեւս ուսանող, աշխատում է (երկու տարի) Բաքվի 26 կոմիսարների անվան մշակույթի հայկական տանը՝ որպես ասմունքող։

1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը եւ աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։

1983թ.մինչեւ հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում՝ որպես կազմակերպության ղեկավար։

Հիմնադրել եւ խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։

Չորս տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական եւ մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրվել են Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բաքվում և այլուր։

Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» եւ այլն)հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական եւ ժողովրդական թատրոններում։

Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն եւ այլ լեզուներով:

ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։

Վ. Հակոբյանի ստեղծագործությունների մասին տպագրվել են մենագրական մի շարք աշխատանքներ (Ս. Սարինյան, «Բանաստեղծի հայտնությունը», Ս. Խանյան, «Ցավի եւ սիրո պոեզիան», Տ. Սողմոնյան, «Վարդան Հակոբյանի պոեզիայի գեղագիտական համակարգը», «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտավորը» և այլն)։

Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման՝ «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները»), պրոֆեսոր։

Վ. Հակոբյանը ԼՂՀ ԳՄ վարչության նախագահն է։ Երեսուն տարվա բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ունի, հայ գրականության եւ մշակույթի պատմություն, գրականության տեսություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Այժմ նա, համատեղության կարգով, իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանի ռեկտորն է։

Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։

Ընտրվել է ԼՂՀ ազգային ժողովի անդամ։

Արցախյան թեմի կողմից հայոց ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել եւ 1995թ. Սուրբ Էջմիածնում մասնակցել կաթողիկոսական ընտրություններին։

Արցախյան համազգային շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկի», ստեղծման օրից, նախագահի տեղակալն է։

Արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ է։ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն է, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել է Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։

Մրցանականներ

Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ նախագահի, ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակյանի անվան, ԼՂՀ Եղիշեի անվան, համահայկական «Վահագն» և այլ մրցանակների։

Վ. Հակոբյանը պարգեւատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց», «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև միջազգային մեդալներով` Ֆ. Նանսենի, Մ. Շոլոխովի և այլն, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհավորագրերի։

Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Հրատարակված երկեր
(Մատենագիտական ցանկ)

1. Վարդան Հակոբյան,«Մեղեդիներ», Բաքու, 1969թ.
2. Վարդան Հակոբյան, «Սեր և ժպիտ», Բաքու, 1973թ.:
3. Վարդան Հակոբյան, «Շանթահար կաղնին», Երևան, 1974թ.:
4. Վարդան Հակոբյան, «Մայրանում է լույսը», Բաքու, 1975թ.:
5. Վարդան Հակոբյան, «Ծառի անունից», Բաքու, 1978թ.:
6. Վարդան Հակոբյան, «Անմարելի- անմեռնելի», Բաքու, 1981թ.՛
7. Վարդան Հակոբյան, «Մի կռունկ անցավ», Երևան, 1983թ.:
8. Վարդան Հակոբյան, «Հեքիաթի խնձորները», Բաքու, 1986.:
9. Վարդան Հակոբյան, «Վաղվա աչքերով», Երևան, 1987թ.:
10. Վարդան Հակոբյան,«Ամարասի զանգերը», Երևան, 1989թ.:
11. Վարդան Հակոբյան,«Արցախյան ծուխ», Հայաստան, 1989թ.:
12. Վարդան Հակոբյան,«Մեսրոպ Մաշտոցն Ամարասում», Ստեփանակերտ, 1990թ.:
13. Վարդան Հակոբյան,«Մեսրոպ Մաշտոցն Ամարասում», «Երևան» հրատ., 2005թ.:
14. Վարդան Հակոբյան,«Տաճարն Աստծո», Ստեփանակերտ, 1990թ.:
15. Վարդան Հակոբյան,«Աստծո Տաճարը», Ստեփանակերտ, 19914թ.:
16. Վարդան Հակոբյան,«Գլազա Կարաբախա», Մոսկվա, 1990թ.:
17. Վարդան Հակոբյան,«Սոսե», Երևան, 1994թ.:
18. Վարդան Հակոբյան,«Մենարան», Երևան, 1996թ.:
19. Վարդան Հակոբյան,«Քսաներորդ դարի հայ քնարերգության զարգացման միտումները», (հատոր առաջին), Ստեփանակերտ, 1998թ.:
20. Վարդան Հակոբյան,«Բանաստեղծությունը և տիեզերական շարժումը», (հատոր երկրորդ), Ստեփանակերտ, 2000թ.:
21. Վարդան Հակոբյան,«Կատուն», Ստեփանակերտ, 2001թ.:
22. Վարդան Հակոբյան,«Քրիստոսի ծաղիկները», Երևան, 2001թ.:
23. Վարդան Հակոբյան,«Անդրադարձի տեսիլներ», Երևան, 2002թ.:
24. Վարդան Հակոբյան,«Լինում է չի լինում», Ստեփանակերտ, 2003թ.:
25. Վարդան Հակոբյան,«Թևերի հեռուն», Երևան, 2003թ.:
26. Վարդան Հակոբյան, «Կատուն», Երևան, 2004թ.:
27. Վարդան Հակոբյան, «Ներքին մարդու պրոբլեմը Մուրացանի ստեղծագործության մեջ», Ստեփանակերտ, 2004թ.:
28. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը», Երևան, 2004թ.:
29. Վարդան Հակոբյան, «101 POEMS», Երևան, 2005թ.:
30. Վարդան Հակոբյան, «Մուրացան և Դոստոևսկի», Ստեփանակերտ, 2002թ.:
31. Վարդան Հակոբյան, «Բանաստեղծությունը և տիեզերական շարժումը» (հատոր երկրորդ), Երևան, 2005թ.:
32. Վարդան Հակոբյան, «Բանաստեղծությունը սահմանից դուրս», Ստեփանակերտ, 2005թ.:
33. Վարդան Հակոբյան, «Երկեր», հ-Ա, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2006, 688 էջ:
34. Վարդան Հակոբյան, «Երկեր», հ-Բ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2007, 464 էջ:
35. Վարդան Հակոբյան, «Երկեր», հ-Գ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2007, 479 էջ:
36. Վարդան Հակոբյան, «Երկեր», հ-Դ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2008, 655 էջ:
37. Վարդան Հակոբյան, «Պոեմ իմ մասին…», Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2008, 275 էջ
38. Վարդան Հակոբյան, «Թևերի հեռուն», (ռուսերեն), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 306 էջ:
39. Վարդան Հակոբյան, «Արդի հայ քնարերգություն», Երևան, «ՀԳՄ» հրատ., 2008, էջ` 493-501:
40. Վարդան Հակոբյան, «Երկեր», հ-Ե, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2008, 647 էջ:
41. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը», (ֆրանսերեն), 2009 143 էջ:
42. Վարդան Հակոբյան, «Երգը որպես հանդիպման վայր», Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2009, 271 էջ:
43. Վարդան Հակոբյան, «Զատիկը ջրավազանի հատակին», (վեպ)
Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», հրատարակչություն, 2011, 656 էջ:
44. Վարդան Հակոբյան, «Իմ գրիչը կամուրջ է…», «Ֆրանս Արմենիա» հանդես(հայերեն և ֆրանսերեն), Փարիզ, 2011, դեկտեմբեր:
45. Վարդան Հակոբյան, «Մանկական», Ստեփանակերտ, «Սոնա» հրատարակչություն, 2011, 271 էջ:
46. Վարդան Հակոբյան, «Հրեղեն հավք», (էջեր հայ քնարերգությունից, ռումիներեն, թարգ. Լյուդմիլա Բեժենարու), Յասսի, 2011,
էջ 13-49:
47. Վարդան Հակոբյան, «Փակիր աչքերդ չերևաս», Երևան, 2011, 136 էջ:
48. Վարդան Հակոբյան, «Յոթներգություն», «Ազդակ» տարեգիրք, Բեյրութ , 2012:
49. Вардан Акопян, “Божья коровка на дне бассейна”, Степанакерт, издательство ‘’Вачаган Барепашт’’, 2012г, 536 с.
50. Վարդան Հակոբյան, «Սուրբ սատանա», (պոեմ), «Նարցիս»,5-6, 2012, էջ` 41-56 :
51. Վարդան Հակոբյան, «101 բանաստեղծություն» (անգլերեն), Ստեփանակերտ,«Դիզակ պլյուս» հրատարակչություն,2012, 168էջ:
52. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը», (վրացերեն), Թբիլիսի, 2012, 145 էջ:
53. Վարդան Հակոբյան, «Ալմանախ», «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում», Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2012, (Էջ 19-24):
54. Վարդան Հակոբյան, Բանաստեղծություններ,«Օդա» հանդես, (գերմաներեն), Բեռլին, թարգմանիչ` Վիլհելմ Բարչ, 3/2012, էջ` 46-47:
55. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը», (բուլղարերեն), Սոֆիա, 2013, 115 էջ:
56. Վարդան Հակոբյան, «Բառ ու բան», թիվ 4, Կալիֆորնիա, 2013 էջ` 35-38:
57. Վարդան Հակոբյան, «Ի սկզբանէ էր Բանն», (անգլերեն, հայերեն), Երևան, «Ապոլոն» հրատ., 2013, էջ` 393-395:
58. Վարդան Հակոբյան,բանաստեղծություններ, «Ալմանախ», (մակեդոներեն), Մակեդոնիա, 2012, էջ` 73-78:
59. Վարդան Հակոբյան, բանաստեղծություններ, ալմանախ, «Իսկրա օգնիա մալենկա», (լեհերեն), Պոզնան, 2012, էջ` 45:
60. Վարդան Հակոբյան,բանաստեղծություններ, «Ալմանախ», (լեհերեն), Վարշավա, 2012, էջ` 106:
61. Վարդան Հակոբյան, բանաստեղծություններ, «Ալմանախ», (գերմաներեն), Երևան, 2012, էջ` 57-59:
62. Վարդան Հակոբյան, բանաստեղծություններ, ,«Ամսագիր», 3/212, (գերմաներեն), էջ`45-46:
63. Վարդան Հակոբյան,«Տառեր քարերին», (հայերեն և ռուսերեն)

Տեքստի աղբյուր՝ Գրանիշ գրական համայնք։

Լրահոս
Ռումինիայում գտել են Պիկասոյի 800 000 եվրո արժողությամբ կտավը Պարույր Սևակ․ Դիմակահանդես Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն «Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով Կյանքը ափի մեջ. Դավիթ Ամալյան Երբ զնգում է արծաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին «Պարտավոր եմ ինձ զսպել» «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Արևին Գուրգեն Մահարի․ Չարենցի հետ Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ազգային երաժշտության պահապան Ավետիք Իսահակյան-Ֆրունզիկ Մկրտչյան Մեր Տունը․ Մուշեղ Իշխան Ով պարտիզպան Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում Ո՞վ է այսօրվա հոգևորականը Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը Օֆելյա Համբարձումյան․ Ամեն տեսակ երգ երգեցի... Տպավորություններ Վիգեն Չալդրանյան. «Ես կառչած չեմ պաշտոնից, թատրոնն էլ պատժիչ գաղութ չէ» Անհանգստություն, որից չենք կարողանում բաժանվել Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը Առակ հոգու խաղաղության մասին Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա Կարմիր ծաղիկ մը գարունի Դուք լավն եք մարդիկ Չարլզ Բուկովսկի․ Ինձ արդեն սպանել են Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի Ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը Սուրբ Գրքի ճանապարհը Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ. Աշնանային հեծություններ
website by Sargssyan