Եվրոպայի լավագույն ֆիլմ-2018-ի հավակնորդները

Եվրոպայի լավագույն ֆիլմ-2018-ի հավակնորդները

Հինգ ֆիլմեր հավակնում են Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards) 2018 թվականի լավագույն ֆիլմ անվանակարգում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հավակնորդ ֆիլմերն են՝ «Աշխարհների սահմանին» (Շվեդիա-Դանիա համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Սառը պատերազմ» (Լեհաստան-Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Պավել Պավլիկովսկի), «Դոգման» (Իտալիա-Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարրոնե), «Աղջիկ» (Բելգիա-Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ), «Երջանիկ Ղազարոսը» (Իտալիա-Ֆրանսիա-Գերմանիա-Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռոռվահեր)։

Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցուցակում» ընդգրկվել էին 49 ֆիլմ 35 երկրից։

Լավագույն եվրոպացի ռեժիսորի հավակնորդներն են Ալի Աբասին, Մաթեո Գարրոնեն, Սամուել Մաոզը, Պավել Պավլիկովսկին, Ալիչե Ռառվահերը։

Հայտարարվել են նաև լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն եվրոպացի դերասանուհի, լավագույն եվրոպացի դերասան, լավագույն եվրոպացի սցենարիստ անվանակարգերում հավակնորդների անունները։

Հաղթողներին ընտրելու է ժյուրին, որի կազմում ընդգրկված է Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամ։ Մրցանակաբաշխությունը կայանալու է դեկտեմբերի 15-ին Սևիլիայում։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում