Կարմիր ծաղիկ մը գարունի

Կարմիր ծաղիկ մը գարունի

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

Խոսք` Միսաք Մեծարենց
Երաժշտություն` Ռոբերտ Ամիրխանյան
Երգում են Սյուզան Մարգարյանը և Ռոբերտ Ամիրխանյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում