USD
EUR
RUB

Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա

 
 

Ավե Մարիա (լատ.՝ Ave Maria՝ Ցնծա՛, Մարիամ), կաթոլիկ եկեղեցու աղոթք՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Աղոթքի անունը տեքստի առաջին բառերն են։ Այս աղոթքը անվանում են նաև «հրեշտակի ողջույն» կամ angelico salutatio: Քանի որ, ըստ Ավետարանիչների, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին և ավետեց սուրբ հղացման (Ավետումն) լուրը, ողջունեց հենց այս արտահայտությամբ՝ «Ցնծա՛, Մարիամ»:

Բյուզանդական կրոնական ծիսակատարության մեջ «Ave Maria»-յին համապատասխանում է «Սուրբ Աստվածածնի երգ» անվանումով աղոթք։

Աղոթքի համար աղբյուր են հանդիսացել Ղուկաս Ավետարանիչի բանաստեղծությունները։

Ավե Մարիա աղոթքը կիրառության մեջ մտավ սկսած XI դարից։

Հռոմի պապ Ուրբանոս IV-ը աղոթքին ավելացրել է նաև եզրափակիչ խոսք՝ «Հիսուս Ամեն»:

XVI դարից սկսած աղոթքին ավելացվեց նաև ուրիշ խոսքեր. «Սուրբ Մարիամ, Աստծո մայր, աղոթիր մեզ՝ մեղավորներիս համար հիմա և մահվան ժամին. Ամեն»:

Ավե Մարիան բացի ինքնուրույն աղոթք լինելուց, մաս է կազմում նաև «Աստծո հրեշտակ» աղոթքի, որն ըստ Հովհաննես XXII պապի 1326 թվականին կարգադրությամբ, կարդացվում է օրական երեք անգամ՝ զանգերի ղողանջների ներքո։

Այս աղոթքը մտնում է նաև կաթոլիկական վարդարանների հատիկների մեջ։ Վարդարաններում հատիկները տեղադրված են ինչպես Ավե Մարիայի աղոթքի բառերի չափ, այնպես էլ Տերունական աղոթքի բառերի քանակով։

Լատիներեն տեքստը՝

Áve, María, grátia pléna; Dóminus técum:
benedícta tu in muliéribus, et benedíctus
frúctus véntris túi, Iésus.
Sáncta María, Máter Déi, óra pro nóbis peccatóribus,
nunc et in hóra mórtis nóstrae. Ámen.

Հայերեն տեքստը՝

Ողջոյն քեզ, Մարիամ,
լի շնորհքով, Տէրն ընդ քեզ.
օրհնեալ ես դու ի կանայս
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։
Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ,
բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս,
այժմ և ի ժամու մահուան մերոյ.
ամէն։

Լրահոս
Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի Կալկաթայի մարդասիրական ճեմարան «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ» Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը Լևոն Խեչոյան․ Սև գիրք, ծանր բզեզ Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին «Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի» Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում
website by Sargssyan