Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել

Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել

Չինաստանում հնագետները 2100 տարվա ահռելի փոսում զինվորների հարյուրավոր փոքր արձաններ է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ գտածոն շատ նման է հանրահայտ «Տերակոտե բանակ»-ին: Մասնագետները ենթադրում են, որ ստորգետնյա «բանակը» ստեղծվել է «Տերակոտե բանակ»-ից 100 տարի անց` իշխող դինաստիայի արքայազնի համար: Փոսում հայտնաբերվել է 300 արձան: Չի բացառվում, որ ստորգետնյա «բանակի» կողքին գտնվում է բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյայի դամբարան, որը դեռևս պետք է հայտնաբերվի:

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում