USD
EUR
RUB

Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել

 
 

Արդեն երեք տարի «Մետամորֆոզներ» ներկայացումը փոխակերպման ենթակա թատրոնի բեմում է: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը շարունակում է մնալ միակ պետական թատրոնը, որ դեռեւս սեփական շենք չունի: Անշենք թատրոնի աշխատանքային խնդիրների մասին զրուցել ենք Երեւանի մնջախաղի թատրոնի ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանի հետ: «Մենք վարձով ենք մնում, մեզ մի օր է հասնում, այն էլ ժամը իննին ազատում ենք, այդպես աշխատելն անտանելի բարդ է: Բոլոր պետական թատրոնները շենք ունեն, իսկ ունենալու դեպքում հանդիսատես է լինելու, այսինքն` դա պայմանավորված է առաջին հերթին վարձով ապրելուց, վարձով ապրողի ու վարձով չապրողի նույն ընտանիքը այլ վիճակում են գտնվում: Հանդիսատեսի գալն էլ է հյուրընկալություն, վարձով ապրելու տեղում դու մնում ես երեք սենյակից մեկում: Հիմա շաբաթը ընդամենը մեկ անգամ եւ ժամը հինգից մինչեւ ինը ընկած ժամանակահատվածում ենք փորձեր անում, չորս ժամն ի՞նչ է թատրոնի համար, մենք նույնիսկ չենք կարողանում հանձնման ժամանակ գոնե մեկ շաբաթ փորձել բեմում, պատկերացրեք, դա կատաստրոֆա է: Իսկ սովորական թատրոններում գիտեք, որ ամսով են բեմում փորձում, ուր մնաց՝ մի օր ու հաջորդ օրը խաղաս: Դրա համար մեր հանդիսատեսի ելքն ու մուտքը մենք գիտենք` ինչպես դիմավորել, ինչպես ճանապարհել եւ այլն, այսինքն՝ գալիս ենք օտար տեղ, չենք ասում՝ մեզ վատ են նայում Պատանի հանդիսատեսի թատրոնում, հարցն այն է, որ ի՞նչ է նշանակում, որ շաբաթը քեզ չորս ժամ տան, որ շըփ-թըփ խաղաս»,-ասում է Յուրի Կոստանյանը:

Նրա խոսքերով՝ այս տարվա մայիսին պետք է սկսվեր շինարարությունը, բայց հետո փոփոխություններ եղան, ասում են` գումարի հարց կա, տարածքը մի քիչ բարդ է շինարարության համար, ներդրումներ պետք է արվի: «Եթե գոնե մինիմալ տեղը ապահովեն, մնացածը մենք կմտնենք, ակտիվորեն կանենք: Այսինքն՝ ինչ-որ չհերիքի, չբավականացնի, կանենք, ի՞նչ է եղել: Ինձ երեւի չեն ճանաչում, ես թատրոնի նախկին գեղարվեստաթատերական ինստիտուտի հին ուսանողական բեմը վերցրել եմ, անձնական ներդրումներ արել ու բերել հասցրել մի վիճակի, որը չստացվեց շարունակել, ես ինչո՞ւ եմ դրա մասին ասում. հիմա էլ եթե լինի, ես էլի կգնամ, կապ չունի տարիք-մարիք, ինձ համար գոյություն չունի այդպիսի բան, եթե գաք նայեք ինչ դասընթացներ ենք անցկացնում, կհասկանաք: Ես այնտեղ սեւագործ բանվորություն եմ արել, նույնն էլ պատրաստ եմ հիմա, եւ փաստաթղթով, կնիքով տված շենքը չեն կարող մեր ձեռքից վերցնել: Ես չեմ ուզում մեծ-մեծ բառեր օգտագործել, բայց չեն կարողանա: Միգուցե մտածում են մեր արդյունաբերությունը շատ ավելի առաջ գցենք, բարձր տեխնոլոգիաներին ուշադրություն դարձնենք, իսկ արվեստը, թատրոնը կսպասեն: Ես արվեստագետ չեմ, տնտեսական կիբեռնետիկան եմ ավարտել եւ գիտեմ՝ ինչ է արդյունաբերությունը, ինչ է արվեստը, դրանք հավասարազոր երեւույթներ են: Արվեստ եւ քաղաքակրթություն ունեցող ազգը չի կարող հետ ընկնել, չի կարող արդյունաբերություն եւ բարձր տեխնոլոգիաներ չունենալ: Պետք է մտածել այդ ուղղությամբ, միգուցե քաղաքակրթությունն արվեստի միջոցով է բարձրանում: Արվեստագետի ստեղծած արվեստն է հավերժացնում ստեղծագործողին, իսկ ժողովրդի մեջ եղած բարձրարժեք ստեղծագործությունները հավերժացնում են այդ ժողովրդին»,-ասում է մեր զրուցակիցը:

Նաեւ հավելում. «Մենք ներկայացումներով ավելի քան երեսուն երկրում ենք եղել եւ գրանպրիներով, ոսկե մեդալներով վերադարձել ենք, նույնիսկ կատակ էի անում, որ սպորտում դրոշ են բարձրացնում, լավ կլիներ՝ արվեստում էլ բարձրացնեն: Թեպետ ես ներսից եմ խոսում, բայց համեստությունը մի կողմ դնելով կարող եմ ասել, որ սա ազգային մեծ արժեք է, որովհետեւ ուր գնացել ենք, մեզ ասել են, որ կարելի է համեմատել այնպիսի մի ազգային ուղղության հետ, ինչպիսին, օրինակ՝ ճապոնական կաբուկի թատրոնն է, չինական օպերան, հնդկական կաթակալի պարի եւ թատրոնի արվեստը: Միշտ ասում են, որ սա հավասարազոր բան է, եւ առաջարկում են, որ անունը փոխենք, հայկական մի անուն դնենք, որ ոչ թե այս ժանրի թատրոնը լինի, այլ դրա հայկական ուղղությունը, որովհետեւ մենք գնում ենք խորքերը, նույնիսկ միջնադարից ավելի հին շրջանները: Արտասահմանում քանիցս կրկնել են, որ նրանք այդպիսի բան չեն տեսել, ոչ էլ ունեն, նույնիսկ` Հռոմում: Դուք պատկերացրեք` ինչ արժեք է, բայց դրա մասին հո շատերը չգիտեն, նույնիսկ կարող է պաշտոնյա լինի եւ չիմանա դրա մասին: Բոլորը անխտիր, մեկառմեկ պետք է նայեն, թե չէ՝ ես կարող եմ մեծ-մեծ խոսել, ասել՝ ազգային բարձր արժեք է: Ես ինչո՞ւ եմ ասում՝ անունը փոխենք, որ հաստատ համոզված լինեն՝ սա արժեք է: Երբ ասեն, որ Ճապոնիայում կա կաբուկի, նաեւ ասեն, որ Երեւանում կա նմանատիպ եւ միգուցե ավելի հետաքրքիր այսպիսի մի երեւույթ: Անվանումը պետք է լինի ժամանակակից եւ կապվի մեր անցյալի, գեղանկարչության, մատենագրության հետ: Եթե գան, նայեն, կտեսնեն` ինչ եմ ասում, սա խոսքեր չեն, սա արվածից ելնելով եմ ասում»:

ՆԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի Կալկաթայի մարդասիրական ճեմարան «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ» Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը Լևոն Խեչոյան․ Սև գիրք, ծանր բզեզ Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին «Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի» Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում
website by Sargssyan