USD
EUR
RUB

Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են

 
 

Երեկ Ազգային ժողովում բուռն բանավեճի թեմա էր դարձել ՀՀԿ խմբակցության անդամներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է կաթողիկոսին օրենքով տրամադրել պետական պաշտպանություն, ինչպես, օրինակ, վարչապետի պարագայում է։ Սակայն և կառավարությունն էր բացասական եզրակացություն տվել, և «Ելք» խմբակցությունն էր դեմ այդ նախագծին։ Կրքերն այնքան թեժացան, որ քաղաքական դերակատարները սկսեցին միմյանց սատանաների ու հրեշտակների բաժանել։ Ամեն մեկն իրենն էր պնդում, Հանրապետականներն անթույլատրելի էին համարում իշխանության պահվածքը, քանի որ վտանգում են հայ եկեղեցու անվտանգությունը, վերջիներս էլ պնդում էին, թե եթե կաթողիկոսը խնդիր ունի ժողովրդի մեջ շրջելու, դա որևէ օրենքով հնարավոր չէ կարգավորել։

Ողջ խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ ճշմարտություն կա։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ որոշ անհասկանալի խմբեր կարող են ներխուժել Մայր Աթոռի վեհարան, փակել կաթողիկոսի ճանապարհը և նրան տեղաշարժվելու հնարավորություն թույլ չտալ, իսկ նման պարագայում, ըստ գործող նորմերի, կաթողիկոսը պետք է վարչապետի կամքին ապավինի՝ կպաշտպանի՞ նրա անվտանգությունը, թե՞ ոչ, որովհետև բացառապես վարչապետի հայեցողությանն է թողնված այս հարցը։ Հիմա եթե Հանրապետականներն առաջարկում են օրենքով սահմանել մշտական անվտանգություն, դրանում ոչ մի վատ բան չկա։ Սակայն իշխանության ներկայացուցիչների ասածում էլ, ցավոք ճշմարտություն կա։ Այս տարիներին կաթողիկոսի հանդեպ կա հանրային որոշակի շրջանակների դժգոհություն, այդ մասին շատ է խոսվել և այս հարցում հոգևոր դասը մտածելու բան ունի։

Բայց կաթողիկոսի անվտանգությանն առնչվող օրենքը մեկ օրվա կամ մեկ կաթողիկոսի համար չէ։ Սա բոլոր հաջորդ կաթողիկոսների համար է նաև։ Այնպես որ, այսօրվա կաթողիկոսին մերժելով, Փաշինյանի կառավարությունը մերժում է նաև հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը։ Կա մի շատ տիպիկ օրինակ․ ժամանակին ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումներն նախաձեռնեց կոնկրետ անձի համար, նրա հագով ձևավորեցին օրենսդրական այդ «կոստյումը», սակայն դա այսօր հաճույքով կրում է մեկ այլ անձ՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, դեռ մեծ հարց է՝ այսօր չընդունելով այդ օրենքը, ի՞նչ «ծառայություն» է մատուցում ներկայիս իշխանությունը հաջորդ կաթողիկոսին։ Արդյոք այս քայլով բոլոր հաջորդ կաթողիկոսների անվտանգության հարցը կասկածի տակ չի դրվում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Սուրեն Սաֆարյանը դարձավ Նկարիչների միության նախագահ Ամենակալ Գուրգեն Մահարի․ Կարոտ Տաք ձյունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Հայ ուխտավորին «Ապրելու վճիռ» Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան
Ամենաընթերցված
website by Sargssyan