«Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում

«Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես կգան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն է Իրինա Սլուցկայան: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: ՚Շոուի կազմակերպիները հայտնում են, որ գաղափարի հեղինակը, պրոդյուսերը պատրաստել է հանդիսատեսի համար դիտարժան ներկայացում՝ վառ համարների և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ:

Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը…
Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետ:

Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Այս ամենը կներկայացվի երկու սիրահար սրտերը պատմության միջոցով, սրտեր, որոնց չկարողացավ բաժանել անգամ մահը:

Վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ զգեստներն ստեղծելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք, ուսումնասիրվել են բազմաթիվ պատմական նյութեր: Որոշ կտորներ անգամ բերվել են Մոսկվայից: Հագուստներն ստեղծելիս օգտագործվել են նաև ժամանակակից թրենդներ: Շոուի ստեղծմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Ալեքսանդր Տոլստելևը, պարուսույց- բեմադրիչ Նիկիտա Միխայլովը, կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, կրեատիվ պրոդյուսեր և արտադրության գծով տնօրեն Ստանիսլավ Կորչևսկին և այլք: 

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում