Կյանքը ափի մեջ. Դավիթ Ամալյան

Կյանքը ափի մեջ. Դավիթ Ամալյան

Դավիթ Ամալյանը ծնվել է 1974 թվականին մանկավարժի ու փայտագործի ընտանիքում, ավարտել է Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի բաժինը, Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժինը շվի մասնագիտությամբ:

Ունի ավելի քան 60 երգ, որոնցից ամենահայտնին «Հոգու հնչյունն» է:

1990-1994 թվականներին ծառայել է Ազգային Լեգեոն ջոկատում եւ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ղարաբաղյան ազատամարտին Դուշման Վարդանի հետ:

Մինչև օրս հրամանատարի անունն ու գործը շուրթերին է, մի շարք հուշ-երեկոներ է կազմակերպել: Երգեր ունի՝ նվիրված Վարդանին ու այլ ազատամարտիկների: Ստեղծել է ամուր արմատներով ընտանիք ու հայեցի դաստիարակություն է ապահովում իր որդիների համար…

Հանրային հեռուստաընկերության «Կյանքը ափի մեջ» հաղոդաշարը ներկայացնում է երգահան Դավիթ Ամալյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում