«Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով

«Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անդրադառնում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Այդ առիթով կինոփառատոնի արտամրցույթայինի ծրագրում անցկացվում են սարոյանական օրեր՝ «Ըստ Սարոյանի» խորագրով։

Արդեն ցուցադրվել են Վ․ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Իթակա» (Մեգ Ռայան), «Կիսալուսնի ծովածոցը» (Մարինե Զաքարյան) ֆիլմերը։ Կցուցադրվի նաև Գրիգոր Հարությունյանի «Սարոյանի կտակը» վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի կյանքին և ստեղծագործությանը, ինչպես նաև գրողի թողած կտակի խորհրդավորությանը։

Ի դեպ, կինոփառատոնն այս տարի բացվել է հենց Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» (Մարատ Վարժապետյանի) ֆիլմով։

Արդեն ցուցադրված բոլոր ֆիլմերը հրաշալի հնարավորություն են Վիլյամ Սարոյանի արդեն ծանոթ ու սիրված ստեղծագործությունների իմաստն ու ասելիքն ընկալելու այլ տեսանկյունից։ Այս անգամ կարծես Սարոյան իր ընթերցողի հետ խոսում է կինոյի լեզվով։

«Ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագիրը կավարտվի նոյեմբերի 22-ին՝ «Սարոյանի կտակը» ֆիլմով։

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում