USD
EUR
RUB

«Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ բոլորը գաղթականներ էին». «Ակունքի» «հնաբնակը» նշեց 80-ամյակը

 
 

 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Ակունք» համույթի «հնաբնակ» անդամ Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) մեծ ներդրում է ունեցել հայ երգ ու պարի տարածման ու զարգացման գործում: Օրերս Սարգիս Բաղդասարյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ակունք» համույթի և իր հանդիսատեսի հետ նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից էլ պարգևատրվեց շնորհակալագրով՝ տարիների վաստակի ու նվիրումի համար, ստացավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հանդիսատեսների շարքում էին «Ակունքի» նախկին անդամները, երգիչներ Ներսիկ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն) եւ այլք: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ազգային երգ ու պարի նվիրյալի կյանքն ու գործունեությունը` իր իսկ պատմություններով:

«Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ բոլորը գաղթականներ էին, շփվել եմ նրանց ու նրանց սերունդների հետ, լսել ու սովորել ազգային երգ ու պար: Իսկ այսօր ինչ ունենք, դրա համար շնորհակալ պետք է լինենք Հայրիկ եւ Մարո Մուրադյաններին, նաեւ Ստեփան Պողոսյանին: Նրանք «Ակունքի» ստեղծման առաջին օրից մեզ թև ու թիկունք են եղել»,- ասաց Սարգիս Բաղդասարյանը:

Հանդիսատեսը տեղեկացվեց, որ ամեն բան սկսվում է , երբ 1976 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանը ստեղծում է «Ակունք» ազգագրական համույթը։ Նրա ուսանող Սարգիս Բաղդասարյանը դեռ համալսարանական տարիներին ակտիվ ու նախաձեռնող է եղել, և «Ակունքի» ստեղծման առաջին օրվանից մասնակցել է երգ ու պարի հավաքագրման աշխատանքներին։ Հայաստանի գյուղերում, քաղաքներում, հետագայում՝ Էստոնիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իտալիայում և անգամ օվկիանոսից այն կողմ հնչում է «Ակունքի» ձայնն ու շատերին դարձնում հայ երգ ու պարի սիրահար։

«Ակունքի» գործունեության 42 տարիների ընթացքում Հոպոն իր եռանդն ու սերը դեպի երգարվեստ չի խնայել, մինչ օրս էլ նա համույթի կազմում է, ինչի փոխհատուցվում է ունկնդրի սիրով:

Լիանա ԲՐՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Սուրեն Սաֆարյանը դարձավ Նկարիչների միության նախագահ Ամենակալ Գուրգեն Մահարի․ Կարոտ Տաք ձյունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Հայ ուխտավորին «Ապրելու վճիռ» Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան
Ամենաընթերցված
website by Sargssyan