Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոյեմբեր ամսվա խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ։

Թատրոնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում նախատեսված համերգային երեկոն տեղի չի ունենա։ Այն քաղաքացիները, ովքեր գնել են այդ համերգի տոմսերը, կարող են վերադարձնել թատրոնի տոմսարկղ։

Նոյեմբերի 23-ին նախատեսված Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։ Նոյեմբերի 23-ի համար գնված տոմսերը վավեր են դեկտեմբերի 16-ի համար։

Նոյեմբերի 24-ին նախատեսված Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան տեղի չի ունենա։ Գնված տոմսերը կարելի է վերադարձնել թատրոնի տոմսարկղ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը: Վթարի հետևանքով նոյեմբերի 6-ից նա կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում