Նունե Սարգսյանը` Վարշավայում Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին

Նունե Սարգսյանը` Վարշավայում Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը երեկ երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ նեդրումի համար:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում