«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրը նոր ձևաչափով

«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրը նոր ձևաչափով

«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրն արդեն նոր ֆորմատով երրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում: Դուք հնարավորություն ունեք առաջարկել 2018 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

• հայրենիքի երիտասարդ պաշտպան
• երիտասարդ մշակութային գործիչ
• երիտասարդ բժիշկ
• երիտասարդ մարզիկ
• երիտասարդ գիտնական
• երիտասարդ գործարար
• երիտասարդ բնապահպան
• երիտասարդ գյուղատնտես
• երիտասարդ աշխատող
• երիտասարդ հայրենադարձ
• տարվա երիտասարդ

Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները (ընդհանուր առմամբ՝ 33 թեկնածու) կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, “Messier 53” հյուրանոցի «Կոլոլակ» սրահում: Հրավիրված 150 հյուրերը՝ նրանց թվում նաև նախարարներ և պաշտոնավոր այլ անձինք, օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:

Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար մեր մասնակցությունն ու ռեալ ներդրումն ունենալ նման հրաշալի միջոցառման մեջ և օգնել մեր նախընտրած թեկնածուներին դառնալ 2018 թվականի լավագույն երիտասարդներից մեկը:

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում