«Ոչինչ չի մնա» ներկայացումը՝ Գյումրու դրամատիկական թատրոնում

«Ոչինչ չի մնա» ներկայացումը՝ Գյումրու դրամատիկական թատրոնում

Գյումրու դրամատիկական թատրոնում կայացավ ըստ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի «Ոչինչ չի մնա» ներկայացման պրեմիերան։

Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, երաժշտությունը՝ Հայկո։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից: 2007-ին նկարահանված «Ոչինչ չի մնա» ֆիլմի հիման վրա, Գյումրու դրամատիկականում բեմադրված «Ոչինչ չի մնա» ներկայացման հայկական ադապտացիան պատմում է նորագույն Հայաստանի մասին, որտեղ իրադարձությունները տեղի են ունենում Երևանում՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո։ «Ոչինչ չի մնան» մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ՝ տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվելով հատուկ գրաֆիկական լուծումներ։

Առաջնախաղին ներկա հանդիսատեսների շարքերում են եղել նաև՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Երևանի գլխավոր ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր՝ Արթուր Մեսչյանը, Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև մայրաքաղաքից ժամանած դերասաններ, մշակույթի գործիչներ։

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում