Վերջին ժամանակների սրբակյացները

Վերջին ժամանակների սրբակյացները

Թամավ Իրենը ժամանակակից սրբուհիներից է: Ապրել է 70 տարի (1936, 9 փետրվարի – 2006, 31 հոկտեմբերի) և մեծ ճանաչում է ունեցել, երբ եղել է մայրապետ Մեծ Նահատակ Սուրբ Մերկերիոսի, նույն ինքը «Աբու Սեֆեին» վանական համալիրում (Հին Կահիրե, Եգիպտոս) 1962 թվականի հոկտեմբերի 15-ին:

Ստորև ներկայացնում ենք «Աբու Սեֆեին» վանական համալիրի քույրերից մեկի տեսիլքի պատմությունը:

«Մի օր մեր քույրերից մեկը խնդրեց ինձ մի բան անել իր համար: Նրա խոսելու տոնն ինձ կոպիտ թվաց: Ես տխրեցի և ինքս ինձ որոշեցի չանել նրա ասածը: Երբ Թամավ Իրենն իմացավ, թե ինչ եմ զգում, ազդվեց և ինձ հարցրեց. «Քու՛յր, դու անելու՞ ես այն, ինչ քեզ քո քույրն է խնդրել»: Ես պատասխանեցի. «Ես դա կանեմ միայն քեզ համար»: Թամավը զգաց, որ ես դեռ մտահոգ եմ և ազդվեց, որ քույրն այդպես է խոսել ինձ հետ: Դեռևս մաքուր սրտով չէի տրամադրված այդ քրոջ հանդեպ, և դա ցույց էր տալիս այն, որ ես ի վիճակի չէի խոսելու նրա հետ: Գիշերը ես կիսաքուն էի, երբ տեսա Թամավին՝ կանգնած մահճակալիս մոտ: Ես լսեցի, թե նա ինչպես ասաց. «Քու՛յր, կրկնիր իմ հետևից. «Սուրբ Աստված, ներիր ինձ և ներիր նրան»: Եվ ես կրկնեցի նրա հետևից: Հետո նա ասաց, «Աղջի՛կս, ասա Աստված իմ, Հիսուս Քրիստոս, ներիր ինձ և ներիր նրան»: Թամավը շարունակում էր կրկնել այս նախադասությունները, իսկ ես շարունակում էի կրկնել նրա հետևից այնքան ժամանակ, մինչև խաղաղվեցի, և իմ սիրտն ամբողջությամբ մաքրվեց:

Հետո ես տեսա, թե նա ինչպես թափահարելով երկու մեծ թևերը` վերև թռավ և այնուհետև անհետացավ: Երբ արթնացա հաջորդ առավոտյան և հանդիպեցի իմ քրոջը, զգացի, որ կարողանում եմ խոսել նրա հետ այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել»:

Երկրորդ պատմությունն այն մասին է, երբ հայր Անդրեասը (1887-1988) վերադառնում էր Սբ. Սամուել վանքը, նա կանգ է առնում Հին Կահիրեում հանդիպելու համար Թամավ Իրենին: Երբ Թամավն այցելում է նրա սենյակ, տեսնում է, որ ուրախությամբ լեցուն երգում և Աստծուն է փառաբանում: Նրան հարցնում է, թե ի՞նչ էիք երգում: Հայր Անդրեասը պատասխանում է, թե մեծ մարտիրոս սբ Մերկերիոսն էր ինձ այցելել, դրա համար էլ մեծ ուրախությամբ երգում էի:

Թամավ Իրենն ասում է` հայր Անդրեաս, դուք բախտավոր եք: Մարտիրոսն այցելում է Ձեզ շատ ավելի լավ կերպով, քան մեզանից մեկը: Հա՛յր, ես անպայման ձեզ կայցելեմ, քանի որ այն անձն եք, որ միշտ ինձ այցելում եք:

Հայր Անդրեասը պատասխանում է.

– Ես կայցելեմ քեզ, երբ նույնիսկ պատանքով փաթաթված լինեմ:

Այդ հանդիպումից հետո մի կիրակի օր Թամավ Իրենն աղոթում էր իր սենյակում, երբ իր առջև տեսնում է հայր Անդրեասին, որ սպիտակ հանդերձանքով էր: Եվ նա կույր չէր, տեսնում էր (թեև չորս տարեկանից ի վեր կույր էր): Հայր Անդրեասն ասում է.

– Ինչպես խոստացել էի, ես եկել եմ հաջողություն մաղթելու համար: Մեկնում եմ դեպի երկինք:

Թամավ Իրենը պատասխանում է.

– Ինչպե՞ս եք գնում և ինձ թողնում: Ինձ էլ ձեզ հետ տարեք:

Հայր Անդրեասն ասում է.

– Ոչ հիմա:

– Հա՛յր, Ձեր աչքերը լայն կերպով բաց են:

– Ես մարմնից դուրս եմ…

– Հիշի՛ր ինձ Բարձրյալ Աստծո առջև:

– Կհիշեմ, կհիշեմ, կհիշեմ…

Այդ կիրակի օրը` 1988-ի փետրվար 7-ին, Հայր Անդրեասն արդեն մահացել էր…

Թամավ Իրենը շատ առաքինի անձնավորություն է եղել, ինչպես նաև լեցուն է եղել սիրով, հնազանդությամբ և պարզությամբ: Նա հեռացել է այս կյանքից խաղաղությամբ` 2006 թվականի հոկտեմբերի 31-ին: Թող նրա աղոթքներն ու օգնությունները բոլորիս հետ լինեն: Ամեն:

Տպագրության պատրաստեց ` Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում