Վարդան Պետրոսյանը՝ Թորոնթոյում

Վարդան Պետրոսյանը՝ Թորոնթոյում

Թորոնթոյի Հայ Ակումբի հրավերով Թորոնթո էր ժամանել անվանի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Երկարատև դադարից հետո նա կրկին բեմում էր՝ «Իմ կիսատ թողած երգը» նոր մոնոներկայացմամբ, որն անցավ «Համազգային» լեփ-լեցուն դահլիճում. հանդիսատեսը արտիստին դիմավորեց բացառիկ ջերմությամբ՝ ի ցույց դնելով արտիստին նորից բեմում տեսնելու` իր ուրախությունը:

Վարդան Պետրոսյանի «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը ափսոսանքի և երախտագիտության զգացման յուրովի միախառնում էր: Ինչպես միշտ, նա փայլեց բեմում՝ կիսելով հանդիսատեսի հետ իր դիպուկ խոսքն ու ընդհանրացումները, որոնք մասնավորապես առնչվում էին վերջին տարիների իր կյանքի դրամատիկ դրվագներին: Իրեն հատուկ արտիստիկ լավատեսությամբ և հումորով նա այդ ամենի մասին այնպես պատմեց, որ հանդիսատեսը քահ-քահ ծիծաղեց և ջերմորեն ծափահարեց:

Ներկայացման վերջում դահլիճը Վարդան Պետրոսյանի հետ միասին, ձեռք-ձեռքի բռնած երգեց «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը՝ ի նշան փոխադարձ ջերմության և արվեստի հզոր ուժի:

 

Թորոնթոյի Հայ ակումբը հիմնադրվել է 1996 թվականին։ Այն բնույթով ազգային, կրթա-մշակութային, բարեսիրական կազմակերպություն է։ Միությունը միանգամայն անկախ է, չունի որևէ կուսակցական, քաղաքական և եկեղեցական պատկանելություն։

Թորոնթոյի Հայ Ակումբ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում