Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 6-ին և 7-ին Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում կիրականացնի մի շարք միջոցառումներ:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 6-ին Գյումրու «Ստիլ» պատկերասրահում կբացվի «Նվիրում» խորագրով ցուցահանդես, դեկտեմբերի 7-ին «Սև» բերդում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը» Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Գյումրու կոլեկտիվների ու մենակատարների մասնակցությամբ , «Հոկտեմբեր» կինոթատրոնում կկայանա «Երկրաշարժի սերունդ» (ռեժ. Լ. Թովմասյան) վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։

Դեկտեմբերի 7-ին Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում կհնչի Մ. Եկմալյանի «Պատարագը» (Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ, գեղ. ղեկ. Հովհ. Չեքիջյան), Սպիտակի մշակույթի տանը կայանալու է համերգ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա)։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում