USD
EUR
RUB

Եկեղեցին Հայկական

 
 

Հայոց հողում եկեղցու հիմքի առաջին քարը դրեց աննենգ առաքյալը` Սուրբ Բարդուղիմեոսը: Լինելով իր երկրից հեռու Աստծո Խոսքի քարոչությամբ զբաղված` Բարդուղիմեոսը, Անձեվացյաց գավառում հիմնեց Հոգյաց վանքն ու այնտեղ անթեղեց Սուրբ Աստվածամոր պատկերը:

«Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27), առավել ևս մարդը, հայ մարդը չէր կարող հայկական եկեղեցու նման կատարյալ շինություն վեր խոյացնել, եթե այդ շնորհը երկնքից տրված չլիներ նրան:

Հայ Առաքելական Եկեղեցու ճարտարապետական կատարելության և ժողովրդի վերաբերմունքն առ Եկեղեցի, հրաշալի է նկարագրել Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի - և բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար։ - Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում - նո՛ւյնն է Առաքելոց եկեղեցին նաիրյան այդ քաղաքում։ - Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար - նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին - Առաքելոց եկեղեցին...

Հասարակ է, պարզ է՝ նաիրյան ոգին է կարծես՝ կերպարանք ստացած։ - Անպաճույճ է, պարզ է - դրսից, բայց հասկացողի համար նա որքա՜ն է անհուն ու բազմահրաշ... Քարե այդ եկեղեցու քարաշեն գմբեթի պատերի վրա դրսից քանդակել է նաիրցի վարպետը տասներկու առաքյալների դեմքերը՝ մեկ-մեկ, կողք-կողքի - տասներկու առաքյալ։ Հասկանո՞ւմ եք՝ քարի՛ մեջ փորել է հրաշալի դեմքեր»։

Աստված մեզ ստեղծեց տալով մարմին և մարմնում` հոգի, մարդն այս աշխարհում Աստծո խոսքը չուզեց կարդալ կամ աղոթել սովորական շինություններում, համերգասրահներում, օֆիսներում, այլ այս աշխարհում Աստծո համար փորձեց ստեղծել ու կառուցել Նրան արժանի կառույց, ճարտարապետական կատարելության փորձեց հասցնել այն վայրը, որտեղ ինքը հաղորդակից կարող է լինել Աստծո հետ: Հայ մարդը փորձեց Աստծու խոսքը մարմնացնել այս աշխարհում, և այդ «մարմինը» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Ի դեպ, աշխարհի հանճարներից մեկը` Լեոնարդո դա Վինչին, զարմացել ու հիացել է մեր եկեղեցու ճարտարապետությամբ. «Ծանոթանալով Լեոնարդոյի` Հայաստանից բերած ուրվանկարներին, համոզվում ես, որ նա առաջինն է ընդունել ու կիրառել գմբեթների կառուցման այդ ձևը, չնայած նա կիրառել է այն ոչ թե եկեղեցիներում, այլ ուրիշ կառույցներում: Այդ նրա ազդեցությամբ է, որ Բրամանտեն թողել է գոթական ոճն ու ընդունել հայ ճարտարապետության սկզբունքները, որոնք հետագայում նոր ուղղություն տվեցին Սբ. Պետրոս տաճարի կառուցման ժամանակ: Բրամանտեի հանդիպումն ու համագործակցությունը Լեոնարդոյի հետ, որ եկել էր արևելքից ու բերել հայկական եկեղեցիների գծագրերը, կարծես ճակատագրով կանխորոշված լիներ: Բրամանտեն կիրառեց հայկական ճարտարապետության սկզբունքները: Սան Սատիրո եկեղեցին կարող է դրա վառ վկայությունը լինել» (հատված` Կոստան Զարյանի «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հոդվածից): Տեղին է հիշել Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական»-ը. առավել ճշգրիտ, առավել դիպուկ ու հոգեցունց քան մեծ բանաստեղծը, ոչ ոք դեռ չի կարողացել նկարագրել Հայոց Սուրբ եկեղեցին.

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորհուրդ , մութ ու լոյս ,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն ,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ' է ծըփուն . . :
Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,
ՈՒ կը շնչեմ, կը լսեմ ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Իր սեղանէն մխացող , գուլայ - գուլայ խունկերով ,
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով . . . :
Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին
Իմ պապերուս ՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոտ մէջ հանդարտութեամբ, հեխութեամբ . . . :
Եկեղեցին Հայկական մեծ վարագոյն մ' ռ բանուած,
Որուն ետեւ , սըկիհին մէջ, կ' իջնէ ի՛նքը Աստուած,
Որուն առջեւ՝ գլխահարկ կա գայ իմ ազգըս ամբողջ
Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ :
Եկեղեցին Հայկական ՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ' է խաղաղ , ցուրտ գիշերին ՝ հուր ու բոց,
ՈՒ տփռակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ :
Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն . . .

Աշխեն Քեշիշյան

Աղբյուր՝ Matyan.am:

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan