USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ

 
 

Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատարին բերեց իր շնորհավորանքները դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման առիթով, ինչպես նաև ընտրությունների արդյունքում պրն. Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի արձանագրած հաջողությունների առնչությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահություն հայտնեց վարչապետի պաշտոնակատարին և «Իմ քայլը» դաշինքին` իր խաղաղ, ապահով և բարօր կյանքի կերտման հույսերով և ակնկալիքով:

Երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց անհրաժեշտությունը հասարակության մեջ, ազգային աշխարհասփյուռ կյանքում միասնության, համերաշխության և ներողամտության ոգու, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտի զորացման և ազգային ներուժի համախմբման ի շահ հայրենիքի և դարավոր ազգային իղձերի ու երազանքների իրականացման: Վեհափառ Հայրապետն ասաց, որ այս ճանապարհին Հայոց Եկեղեցին` հավատարիմ իր առաքելությանը, պիտի շարունակի իր ուժերի ներածին չափով և ողջ հնարավորություններով ջանքեր գործադրել հանուն անկախ հայոց պետականության և ազգային միաբանության ամրապնդման:

Իր հերթին պրն. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար` շատ կարևոր նկատելով այցելությունները հայոց հագևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ երկիրը թևակոխել է կարևոր մի փուլ, երբ առիթ է ընձեռվել վերաիմաստավորելու հայոց պատմության շատ էջեր: «Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: Պրն. Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև արժեքներին և դրանց փոփոխման անհրաժեշտությանը` ընդգծելով այս շրջափուլում սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը:

Զրույցի ընթացքում խոսվեց հայրենական և ազգային կյանքի զանազան խնդիրների և Հայրենիքում ու Սփյուռքում Եկեղեցու առաքելության մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Աստծո զորակցությունն ազգօգուտ և հայրենաշեն ծրագրերի իրագործման ճանապարհի:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan