«Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը

«Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին: Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նարեկ Դուրյանինն է: Այս մասին հայտնում են թատրոնից։

«Ինչպես միշտ՝ փորձել ենք այնպիսի բեմադրություն անել, որ հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» ներկայացման մեջ զբաղված են թատրոնի սիրված դերասանները: Հիմնական շեշտը դրված է հայկական ժողովրդական երգերի և պարերի վրա»,- նշում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը:

Ներկայացման ազդագրի հետ կապված գեղեցիկ պատմություն կա: Նարեկ Դուրյանը մտահղացել է, որ ազդագիրն իր պատկերացմամբ նկարի փոքրիկ: Արդյունքում ստացվել է մի ինքնատիպ ազդագիր, որի հեղինակը 11-ամյա Անգելա Բլեյանն է:

Ներկայացումը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հունվարի 13-ին:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում