Սկյուռիկը գրում է շարադրություն

Սկյուռիկը գրում է շարադրություն

Ալյոնկա սկյուռիկը վհատված էր: Երեկ, ուսուցիչ Սև Արագիլը նախազգուշացրեց. “Մեկ շաբաթից չվում եմ տաք երկրներ: Խլա­հա­վը ձեզ հա­մար կկար­դա` “Ի՞նչ գի­տենք հայ­րե­նի­քի մա­սին” առար­կան: Բայց, մինչ ես կլ­քեմ հա­րա­զատ Բե­լո­ռու­սի­ան, թող ամեն աշ­ա­կերտ շա­րադ­րու­թյուն գրի` “Իմ հայ­րե­նի տու­նը” թե­մա­յով: Պատ­մեք ձեր տոհ­մի, նախ­նի­նե­րի, ձեր սի­րե­լի ծա­ռե­րի, գե­տակ­նե­րի և ճա­հիճ­նե­րի մա­սին”:

Ահա, այդ մտա­հո­գու­թյունն էլ հան­գիստ չէր տա­լիս սկ­յու­ռին: “Դե, ի՞նչ կա­րող եմ ես գրել,- մտա­ծում էր Ալ­յոն­կան: – Առա­վոտ­յան փչա­կից դուրս եմ գա­լիս, վար­ժում եմ թա­թիկ­ներս, թա­փա­հա­րում եմ պո­չի­կով: Եթե մո­տեր­քում ոչ ոք չի լի­նում վա­զում եմ մինչև սո­ճու ամե­նա­բարձր կա­տա­րը: Այն­տեղ, ճյու­ղի վրա խնամ­քով հավաքել և փչա­կում թաքցրել են չո­րա­ցած սն­կե­րը: Մայ­րիկն ար­գե­լել է նրանց ձեռք տալ, ասում է, որ այն ձմեռ­վա պաշ­արն է: Ախր, ես մի­այն մի փոք­րիկ կտոր կկր­ծեմ…

Ի՜նչ հա­մե­ղ է… Ապա վե­րա­դառ­նում եմ հա­րա­զատ տնակ, վերց­նում եմ պա­յու­սակս, նրա մեջ եմ գցում մի քա­նի ըն­կույզ և հաս­նում եմ Ան­տա­ռա­յին դպ­րոց: Թռիչք սո­ճուց` սո­ճի, և ահա, ար­դեն նս­տած եմ դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նին: Ոչ մի բա­ցա­հայ­տում էլ չկա, չկա և ոչ մի ճա­նա­պար­հոր­դու­թյուն: Այդ դեպ­քում ին­չի՞ մա­սին գրես:

Սկ­յու­ռը խլշ­տաց, ականջ դրեց, թվա՞ց, թե՞ իս­կա­պես ինչ­-որ տեղ մո­տեր­քում հն­չեց փայտ­փո­րի­կի թա­կո­ցը: Հաս­տատ իր հա­մա­դա­սա­րան­ցի Պետ­րոկն է: Ի՞նչ էլ հա­վես ու­նի, մինչ դա­սե­րի սկս­վե­լը թմբ­կա­հա­րել ծա­ռին: Լավ չէր` քներ: Առա­ջին դասը միայն մեկ ժամից է:

Պետ­րոկն այն­պես էր տար­վել աշ­խա­տան­քով, որ չն­կա­տեց, թե ինչ­պես ու­ղիղ գլխա­վերևի ճյու­ղին տե­ղա­վոր­վեց սկ­յու­ռը: Երբ փայտ­փո­րի­կը դա­դա­րեց թա­կել, սկ­յու­ռը խո­սեց.

– Շունչ առ­նե­իր, հանգս­տա­նա­յիր, Պետ­րոկ: Ախր, մենք շու­տով դա­սի ենք: Թե չէ, մեկ էլ տե­սար կշ­փո­թես և սո­վո­րու­թյան հա­մա­ձայն նս­տա­րա­նը կթա­կես: Իսկ տան մա­սին հա­րա­զատ շա­րադրու­թյու­նը, գրե՞լ ես:

– Ինչ­պես չես հաս­կա­նու՞մ, – զար­մա­ցավ փայտ­փո­րի­կը, կտու­ցը խնամ­քով ծա­ռաբ­նին մաք­րե­լով: – Յու­րա­քանչ­յուր առա­վոտ սկ­սում եմ այս­պի­սի մար­զան­քով: Եվ ու­ղեղդ կթար­մաց­նես, և դա­սե­րը դյու­րին կմարս­վեն:

Սկ­յու­ռը հո­գոց հա­նեց: Աչ­քե­րով շուրջ­բո­լո­րը կրա­կեց, պո­չի­կով թափ տվեց դեղ­նած տերևը, որն անձրևից հե­տո կպել էր ճյու­ղին: Ապա ու­սից հա­նեց պա­յու­սա­կը և այն ճյու­ղին հար­մա­րեց­րեց այն­պես, որ­պես­զի չընկ­նի:

– Է՜հ, իսկ ինձ մոտ դժ­բախ­տու­թյուն է, Պետ­րոկ: Չեմ կա­րո­ղա­նում Սև Արա­գի­լի տված առա­ջադ­րան­քը կա­տա­րել: Ոչ մի կերպ չեմ ըմբռ­նում ին­չի մա­սին գրել: Իսկ դու ար­դեն ա­րե՞լ ես: Փայտ­փո­րի­կը քնք­շո­րեն նա­յեց Ալ­յո­նա­յին և խոս­տովա­նեց.

– Ես էլ փե­տու­րը թղ­թով տա­նե­լու վար­պետ չեմ: Այն էլ այդ­պի­սի դժ­վար թե­մա­յով: Շնոր­հա­կա­լու­թյուն մայ­րի­կիս, նա փր­կեց: Պատ­մեց, թե ին­չու՞ են մեր ցե­ղում բո­լորն աշ­խա­տա­սեր:

Ամուր ճյու­ղից կախ­ված իր պա­յու­սա­կից Պետ­րո­կը հա­նեց գե­ղե­ցիկ կա­նաչ տետրն ու սկ­սեց կար­դալ.

“Իմ հայ­րե­նի­քը Բե­լո­ռու­սի­ան է: Իմ ազ­գա­կից­նե­րից գրե­թե ոչ մե­կը, ոչ մի ան­գամ հե­ռու չի թռել այն վայ­րից, որ­տեղ բնա­վոր­վել է ըն­տա­նի­քը: Բայց յու­րա­քանչ­յուրն էլ ցե­ղում գի­տի, որ փայտ­փոր­ներն ապ­րում են ամ­բողջ Բե­լո­ռու­սի­ա­յում:

Այս­պի­սի մի լե­գենդ կա, որով­հետև կե­րակ­րո­ղը չէր հանգս­տա­նում կի­րա­կի, այլ աշ­խա­տում էր, փո­րե­լով խո­ռոչ­ներ մե­ղու­նե­րի հա­մար, Աստ­ված նրան փո­խա­կեր­պեց մեծ, սև փայտ­փո­րի: Այդ­պես էլ իմ նախ­նի­նե­րը դար­ձան թռ­չուն­ներ: Բայց ու­նեն այն կե­րակ­րո­ղի բնա­վո­րու­թյու­նը: Օրեր շա­րու­նակ` և տոն, և սո­վո­րա­կան օրե­րին, նրանք թա­կում են ծա­ռե­րը, սար­քում ըն­դար­ձակ փչակ­ներ:

Տի­րա­պե­տե­լով նոր բնա­կա­րա­նը` հի­նը թող­նում են սկ­յուռ­նե­րին, կզա­քիս­նե­րին, այլ գա­զա­նիկ­նե­րին ու թռ­չուն­նե­րին, և իհար­կե, նաև ան­տա­ռա­յին մե­ղու­նե­րին:

Իսկ սո­ճու ան­տա­ռում, որը հնուց ան­վա­նում են Բլուժս­կի, մենք ապ­րում ենք շատ հար­յու­րամ­յակ­ներ: Կող­քով հո­սում է Սվիս­լոչ գե­տը, այն իր ջրե­րով կտ­րել է ան­տա­ռը: Գետի ձախ ափով տա­րած­վում է խիտ կաղ­նու ան­տա­ռը: Հորս հետ այն­տեղ ընտ­րե­ցինք մի հին ծառ: Թա­կե­ցինք, և գտանք ավե­լի փա­փուկ, թա­կե­լուն հար­մար տե­ղեր: Ստաց­վե­ցին խո­րը, փայ­տե բներ: Ապա այն­տեղ տե­ղա­փո­խե­ցինք հասած կա­ղին­ները: Որոնք պետք կգան ձմ­ռա­նը: Այդ վայ­րից քիչ հե­ռու` Սվիս­լո­չի մեջ է թափ­վում Ժե­լե­զին­կա վտա­կը: Նրա կող­քին, մի ժա­մա­նակ գտն­վում էր Բե­րեզ­յան­կա գյու­ղը: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գյու­ղի բո­լոր տղա­մար­դիկ գնա­ցել են կռ­վե­լու գեր­մա­նա­ցի­նե­րի դեմ: Մնա­ցել են կա­նայք, երե­խա­ներն ու ծե­րու­նի­նե­րը: Մի առա­վոտ գյու­ղի վրա հար­ձակ­վել են պատ­ժիչ ջո­կատ­նե­րը: Բո­լո­րին տնե­րից դուրս են քշել, ցա­խա­նոց խց­կել, որը գյու­ղի ծայ­րին էր, ամուր փա­կել դռ­նե­րը, իսկ պա­տե­րը ծած­կել ծղո­տով: Գեր­մա­նա­ցի­նե­րից ինչ­-որ մե­կը չխ­կաց­րել է լուց­կին և ցա­խա­նո­ցը բռնկ­վել է կրակ­նե­րի մեջ: Մարդ­կանց գո­ռոց­ներն ու տն­քոց­նե­րը լց­րել են ան­տա­ռի ազատ տա­րա­ծու­թյու­նը: Բո­լոր թռ­չուն­նե­րը վա­խե­ցած թռել, հե­ռա­ցել են:

Մենք սի­րում ենք խա­ղաղ վայ­րե­րը և աշ­խա­տում ենք շր­ջան­ցել մարդ­կա­յին բնա­կա­վայ­րե­րը: Բայց մար­դուց բո­լո­րո­վին չես կա­րող հե­ռա­նալ: Եվ լավ է, երբ նա ան­տա­ռի խե­լա­ցի տեր է լի­նում, խնա­մում և ան­հանգս­տա­նում է ամեն ին­չի հա­մար, ով այն­տեղ բնա­վոր­վում է: Հար­կա­վոր է պահ­պա­նել անկ­յու­նը, որ­տեղ ծն­վել ես: Այն փոք­րիկ է, այդ­պես իմ մայրն է ասում, բայց և մեծ է: Որով­հետև առանց նրա կյանք չկա, չես ապ­րի”:

Պետ­րո­կը լռեց, իսկ Ալ­յոն­կան հուզ­մուն­քից ոչ մի բառ չէր կա­րո­ղա­նում ար­տա­սա­նել: Մի­այն ան­տառն էր աղմ­կում:

Սկ­յու­ռիկն առա­ջի­նը խախ­տեց լռու­թյունը.

– Պետ­րոկ, դու լավ շա­րադ­րու­թյուն ես գրել: Եթե խոս­տո­վա­նեմ, ան­գամ ցան­կա­ցա ար­տաս­վել: Եր­բեք չեմ իմացել, որ մեր ան­տա­ռում այդ­քան դեպ­քեր են պա­տա­հել:

Ճիշտ է, ինձ էլ է հա­ջող­վել որոշ բա­ներ իմա­նալ այդ մա­սին, չէ որ շշուկ­ներն իմ հա­րա­զատ­նե­րի մա­սին նույն­պես թռ­չում են ճյու­ղից ճյուղ: Բայց, մի­թե՞ դա հե­տաքր­քիր է որևէ մե­կին` մե­զա­նից բա­ցի:

Փայտ­փո­րի­կը պա­յու­սա­կում զգուշ­ու­թյամբ տե­ղա­վո­րեց կա­նաչ, գե­ղե­ցիկ տետ­րը, ապա շրջ­վեց դե­պի զրու­ցա­կի­ցը.

– Ալ­յոն­կա, իզուր ես կաս­կա­ծում: Մի՞­թե հետքր­քիր չէ իմա­նալ` ինչ­պե՞ս են ապ­րել ծնող­ներդ, ինչ­պե՞ս են բնա­վոր­վել այս­տեղ քո նախ­նի­նե­րը: Իսկ ձեր սո­վո­րույթ­նե՞­րը, գաղտ­նիք­նե՞­րը: Նրանք նման չեն մեր թռչ­նա­յին սո­վո­րույթ­նե­րին: Օրի­նակ, գի­տե՞ս, որ փչա­կից թռց­նել այն կա­ղին­նե­րը, որոնք թաքց­նում, պա­հես­տա­վո­րում են սկ­յուռ­նե­րը ձմ­ռան հա­մար` չի կա­րե­լի: Ում բռ­նեն, նա առանց ատամ կմ­նա: Մինչև ծե­րու­թյուն: Եվ նրա ստա­մոքսն էլ անընդ­հատ կցա­վի:

– Ոչ, առա­ջին ան­գամ եմ լսում: Ահա թե ին­չու՞ է մայ­րի­կը թաքց­նում կա­ղին­նե­րը տար­բեր վայ­րե­րում և այն էլ տա­նից հե­ռու: Ասել էր ինձ, որ այդ­պես լավ է, բայց գո­ղե­րի մա­սին ոչինչ չէր ասել:

– Եվ, էլի, ինձ շատ ան­գամ է հա­ջող­վել տես­նել, թե ինչ­պե՞ս են սկ­յուռ­նե­րը սունկ հա­վա­քում: Դու կա­րո­ղա­նու՞մ ես տար­բե­րել կար­միր սունկն ասենք թու­նա­վոր սն­կից – փայտ­փո­րի­կը քն­նա­խույզ նա­յեց հա­մա­դա­սա­րան­ցուն:

Ալ­յոն­կան աշ­խու­ժա­ցավ.

– Թեթև ու հան­գիստ:

Սն­կե­րը մեր ու­տե­լիքն են:

Հատկա­պես սպի­տակ սն­կե­րը, կար­միր գլուխ սն­կե­րը, շի­կասն­կե­րը: Ինչ­պես էլ նրանք թաքն­վեն մե­զա­նից թփե­րի ու ծա­ռե­րի տակ, միևնույն է կգտ­նենք: Գուշ­ա­կիր հա­նե­լու­կը. “Փոք­րիկ, ճար­պիկ, գետ­նի մի­ջով ան­ցել է, կար­միր գլ­խարկ է գտել”:

Փայտ­փո­րը պտ­տեց գլու­խը տար­բեր կող­մե­րի, ասես լու­ծու­մը ինչ­-որ տեղ շուրջն էր:

– Կար­միր գլուխ, – ու­րախ բա­ցա­կան­չեց սկ­յու­ռը և քիչ մնաց գլ­խապ­տույտ ցատ­կեր ճյու­ղի վրա, որ­տեղ նս­տած էր: Բայց ժա­մա­նա­կին գլ­խի ըն­կավ, տխ­րեց և խնդ­րան­քով դի­մեց խե­լա­ցի թռ­չու­նին:

– Պետ­րոկ, օգ­նիր շա­րադ­րու­թյու­նը գրել: Ես տետր ու գրիչ էլ եմ բե­րել: Եվ տախ­տակ կա, և փոք­րիկ նս­տա­րան: Թե­լադ­րիր, իսկ ես կգ­րեմ:

– Է՜, ոչ, սի­րե­լիս,- փայտ­փո­րիկը թևերը լայն տա­րա­ծեց ու հետո փակեց: Սկ­յու­ռի հետ զրույ­ցը նրան ար­դեն ձանձ­րաց­նում էր:- Ինձ հա­մար փչակ փո­րելն ավե­լի դյու­րին է, քան քո փո­խա­րեն գրե­լը: Դու ինքդ փոր­ձիր: Ձեր ըն­տա­նի­քի, ձեր սկ­յու­ռիկ­յան ցե­ղի մա­սին:

Իսկ, ո՞վ քո մո­րից ավե­լի լավ գի­տի, նախ­նի­նե­րիդ մա­սին:

Ահա, նրան էլ հարց­րու:

– Բայց, Սև Արա­գի­լը… Չէ՞ որ նա այ­սօր է սպա­սում:

– Սի­րե­լի Ալ­յոն­կա, նրա­նից նե­րում խնդ­րիր: Ասա, որ շա­րադ­րու­թյու­նը վա­ղը

կբե­րես: Իսկ, որ­պես­զի ու­սու­ցի­չը հա­վա­տա, պատ­միր նրան, թե ի՞նչ պետք է հարց­նես մայ­րի­կիդ: Նա կհաս­կա­նա: Շա­րադ­րու­թյու­նը կգրես երե­կո­յան: Քեզ այն կհա­ջող­վի:

Սկ­յու­ռը հաս­կա­ցավ, որ Պետ­րո­կից այլևս ոչինչ հնա­րա­վոր չէ ստա­նալ: Բայց, չէ՞ որ նա ասաց ամե­նագլ­խա­վո­րը: Հար­կա­վոր է շտա­պել մայ­րի­կի մոտ: Գու­ցե, դեռ մինչ դպ­րոց գնա­լը կհասց­նի նրան հար­ցեր տալ: Նա թա­փա­հա­րեց պո­չով, լա­րեց աչ­քե­րը` չա­փե­լով մի սո­ճուց մյուսն ըն­կած տա­րա­ծու­թյու­նը, զս­պա­նակ­վեց և արագ ցատ­կեց:

Ալես ԿԱՌԼՅՈՒԿԵՎԻՉ

Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում