«Կորուսյալ աշխարհ» գիրքը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին

«Կորուսյալ աշխարհ» գիրքը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 22-ին կանցկացվի Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գրքի շնորհանդեսը: 1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է:

Գիրքը լույս են ընծայել «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:

«Էդիթ Պրինտ»-ից հայտնում են, որ գիրքը թարգմանել են «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուի թարգմանիչներ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:

Միջոցառման շրջանակում տեղի կունենա 2001 թվականի արտադրության «Կորուսյալ աշխարհ» ֆիլմի ցուցադրությունը։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում