Պոեզիայի միջազգային փառատոն

Պոեզիայի միջազգային փառատոն

Այս տարվա սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի առաջին շաբաթներին Բարսելոնա քաղաքում անցկացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը՝ «ARKA-FEST» կարգախոսով: Աննախադեպ իր գաղափարով եւ ձեւաչափով տասնհինգ օր տեւած փառատոնի կազմկոմիտեն (Յուրի Միխայիլիչենկո, Ելենա Գվոզդեվա, Եկատերինա Ռումյանցեվո, Սերգեյ Լազո) հրավիրել էր աշխարհի քսաներկու բանաստեղծների նախկին ԽՍՀՄ-ից, ովքեր ներկա պահին ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ։

Բացման խոսքում փառատոնի նախագահ Յուրի Միխայիլիչենկոն հայտարարեց, որ պոետները՝ Իսպանիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Չերնոգորիայից, Հայաստանից, այսօր հավաքվել են արեւոտ Կատալոնիայում, որպեսզի աշխարհաքաղաքական լարված ու հակասական այս ժամանակներում ցույց տան աշխարհին եւ ապացուցեն ու օրինակ հանդիսանան, թե ինչպես կարելի է լինել միասին, լինել հասկացված՝ ունենալով ընդհանուր լեզու՝ պոեզիայի լեզուն։

Փառատոնը հագեցված էր բազում ծրագրերով. սկսած հանդիպումներից ընթերցողների հետ, որ ամեն երեկո տեղի էր ունենում սրճարան-թատրոնում (Cafe-Teatre Llantiol), մինչեւ հինգ ժամանոց պոետական մարաթոն Հաղթանակի կամարի մոտ, կամ նավում ծովի վրա, ինչպես նաեւ կինոդիտումներ, պոեզիային նվիրված սեմինարներ, գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, համերգներ: Հատկանշական է, որ յուրաքանչյուր բանաստեղծ ելույթ էր ունենում եւ պատմում իր երկրի ու մշակույթի մասին:

Փառատոնի վերջում վաճառքի էր հանված արդեն Կիեւում ռուսերեն լեզվով տպագրված «ARKA-FEST BARCELONA» տարեգիրքը՝ բանաստեղծների համառոտ կենսագրականներով:

Բարսելոնայի միջազգային փառատոնին հրավիրված էր նաեւ հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանը, ում յոթ բանաստեղծությունները տեղ գտան ռուսերեն այդ տարեգրքում։

Ի դեպ, փառատոնին նախորդել էին նաեւ մեր հայրենակցի ընդարձակ բանաստեղծական շարքերը մոսկովյան «հՐպՊՈ» տարեգրքում, «Ազնիվ, ինչպես բացված երակ» (խՌՑպՐՈՑցՐվՈÿ ՀՏրրՌ), «Բանաստեղծություններ Հայաստանի եւ միայնակ թռչունի մասին» (Независимая газета) թերթերում։

Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները հայերենից ռուսերեն են թարգմանել Անահիտ Թադեւոսյանը, Արշակ Տեր-Մարգարյանը, ռուս արդի պոեզիայի ճանաչված դեմքեր՝ Նադյա Դելալանդը, Նիկոլայ Միլեշկինը, Տատյանա Վինոգրադովան, Օլգա Լոգաշը։

ՀԱՆՐԻ ԵՓՐԵՄՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում