Պուգաչովայի համերգի տոմսերը վաճառվել են մեկ օրում

Պուգաչովայի համերգի տոմսերը վաճառվել են մեկ օրում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի տոմսերը մեկ օրում վաճառվել են։

Մի քանի օր առաջ Ալլա Պուգաչովան հրապարակել էր 2019 թվականի ապրիլի 17-ին Կրեմլյան Պետական պալատում կայանալիք հոբելյանական համերգի մասին։ news.ru-ն գրում է, որ տոմսերի վաճառքը սկսվել էր այսօր միայն Կրեմլյան պալատի տոմսարկղում։ Երկրպագուները հերթ էին կանգնել արդեն վաղ առավոտից։ Մինչև 5000 ռուբլի արժողությամբ տոմսերը վաճառվել են րոպեական։ Վաճառվել են նաև ամենաթանկ՝ 70 հազարանոց տոմսերը։

Այսինքն, Ալլա Պուգաչովայի համերգի տոմսերը ելույթից չորս ամիս առաջ ամբողջությամբ վաճառված են։ Հաջորդ տարվա գլխավոր համերգի տոմսերի համար վերավաճառողները 150 հազար ռուբլի են պահանջում։

Վերջին տաս տարվա մեջ առաջին անգամ Ալլա Պուգաչովան հանդես է գալու մենահամերգով։ 9 տարի առաջ նա հայտարարել էր բեմից հեռանալու մասին։ Նա նշել էր, որ ձայնը վաղուց այն չէ, առողջության հետ կապված էլ խնդիրներ է ունենում, բայց 70 տարին կյանքում միայն մեկ անգամ է լինում։

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում