USD
EUR
RUB

Անհնար է փրկվել, եթե լինենք անձնապաշտ

 

Ամեն մարդ ոչ միայն իր մասին թող մտածի, այլև ընկերոջ մասին,- ասում է սուրբ Պողոս առաքյալը:

Նաև` իրար բեռները կրեք և այսպիսով կկատարեք Քրիստոսի պատվիրանը:
Առաքյալի խոսքերը, սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ուղղակի մեզ են վերաբերում: Բոլորս այս կամ այն չափով հիվանդ ենք եսապաշտությամբ. տեսնում ենք միայն մեր խնդիրները, մեր շահն ու օգուտը, իսկ մերձավորի մասին մոռանում ենք: Իսկ սուրբ հայրերը խրատում են, որ առանց մերձավորի մեզ հնարավոր չէ փրկվել: «Քո մերձավորը քո կյանքն է»,- ասում է երանելի Սիղուանոս Աթոսացին: Մեր փրկության գաղտնիքը թաքնված է մեր մերձավորի և մեր` նրա հետ հարաբերությունների մեջ: Ավետարանը վկայում է. «Մի՛ դատեք և չպիտի դատվեք, ներե՛ք ուրիշներին, և ձեզ կներվի, ինչ չափով որ չափում եք, նույն չափով և ձեզ կտրվի»: Եթե մենք չենք դատում, ներում ենք, օգնում ենք և բարյացակամ ենք ուրիշների հանդեպ, ապա և Աստված մեզ չի դատի, կների և բարությամբ կվարվի:

Ավետարանում Քրիստոս ուղղակի ասում է, որ այն ամենը, ինչ մենք անում ենք մերձավորին, անում ենք Իրեն` Քրիստոսին: Եթե մենք մերձավորին լավություն ենք անում, ապա այն անմիջապես վերաբերում է Քրիստոսին: Եթե մենք մեր մերձավորին օգնում ենք, ուրեմն օգնում ենք Քրիստոսին, իսկ եթե մոռանում կամ արհամարում ենք նրան, ապա արհամարհում և մոռանում ենք Քրիստոսին: Եթե սիրում ենք մերձավորին, սիրում ենք Քրիստոսին, և Տերը այնժամ շատ մոտ է լինում մեզ և նույնիսկ բնակվում է մեր մեջ:

Մերձավորի հետ մենք պիտի վերաբերվենք ըստ Ավետարանի` քրիստոնեաբար` սիրով: Սակայն ինչպե՞ս մենք կարող ենք սիրել, եթե հաճախ ընդունակ չենք տեսնելու մերձավորի կարիքները: Զբաղված լինելով մեր հոգսերով ու խնդիրներով` մոռանում ենք անգամ ամենամերձավորներին և բացարձակ չենք հետաքրքրվում նրանց խնդիրներով, կարիքներով ու վշտերով, թողնում ենք նրանց միայնակ իրենց խնդիրների հետ` առանց որևէ ուշադրության և օգնության: Ըստ առաքյալի խոսքի, ով իր հավատակիցների և հատկապես տնեցիների մասին հոգս չի տանում, նա ուրացել է իր հավատքը և անհավատներից էլ ավելի վատն է: Քրիստոնյային վայե՞լ է այդպես, չէ՞ որ ուղղափառ քրիստոնեությունն է միակ ճշմարիտ հավատը, որ ունի Աստծուց մարդուն տրված ճշմարտության ամբողջությունը: Դրա համար էլ քրիստոնյաների Դատաստանը ավելի խիստ է լինելու, քան այլակրոններինը, քանզի ում ավելի շատ է տրված, նրանից ավելին կպահանջվի:

Անհնար է մեզ փրկվել, եթե լինենք անձնապաշտ, եթե մեր կյանքում չար գործեր անգամ չկատարենք և առանց ծանր մեղքերի էլ ապրենք, միևնույն է, այս դեպքում էլ կդատապարտվենք և չենք մտնի Քրիստոսի Արքայությունը: Դա հայտնի է մեզ Ավետարանում ներկայացված Ահեղ Դատաստանի պատկերից, որտեղ Տերը ասում է այդպիսի մարդկանց. «Հեռացե՛ք Ինձնից, անիծյալնե՛ր, հավիտենական կրակը, որը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար, որովհետև Ես քաղցած էի, և դուք Ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ջուր չտվեցիք, թափառական էի, և Ինձ չընդունեցիք, մերկ էի, և հագուստ չտվեցիք, հիվանդ էի և բանտում, և ինձ չայցելեցիք... ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ դա չարեցիք այս փոքրիկներից մեկին, ապա Ինձ չարեցիք»: Այսինքն, այս տեսակի մարդիկ թեև իրենց կյանքի ընթացքում մեծ մեղքեր չեն գործել, ուրիշներին վնաս էլ չեն տվել, բայց նրանք չեն էլ օգնել որևէ մեկին, և հենց այդ էգոիզմն է անհնար դարձրել նրանց մուտքը Աստծո Արքայություն:

Անձնապաշտությունը դժոխք է և դժոխքի ճանապարհ: Մի վանականի ծերի տեսիլքով հայտնվում է` ինչպիսին են դժոխքը և դրախտը: Սկզբում նրա առաջ բացվում է հետևյալ տեսարանը. սեղանի շուրջ, որ լիքն էր համեղ կերակուրներով, նստած էին մարդիկ, որոնց ձեռքերը չէին ծալվում, և նրանք ապարդյուն փորձում էին մոտեցնել ուտելիքը իրենց բերանին: Սա դժոխք էր: Իսկ հետո ծերը տեսավ ուրիշ տեսարան. նույն սեղանի շուրջ նստած էին մարդիկ, որոնց ձեռքերը նույնպես չէին ծալվում, սակայն նրանք ուրախ էին ու զվարթ` կերակրում էին ամեն մեկը իր դիմացինին: Եվ հասկացավ ծերը, որ սա դրախտն էր:

Եվ այսպես, անհնար է փրկվել, գնալ առ Աստված առանց մեր մերձավորների` մեկուսանալով նրանցից և նրանց խնդիրներից: Հստակ է մեզ ասված` իրար բեռները տարեք և այս կերպ կկատարեք Քրիստոսի օրենքը: Եթե մենք ուզում ենք Տիրոջը հաճելի լինել, ուրեմն ամեն կերպ պիտի ձգտենք ազատվել եսապաշտությունից, պիտի կարողանանք տեսնել ուրիշ մարդկանց կարիքներն ու հոգսերը, սովորենք մեզ դնել նրանց տեղը, որպեսզի Սուրբ Գրքի համաձայն` լացենք վշտացածների հետ և ուրախանանք ուրախացողների հետ: Եթե մենք սովորենք այդպես վարվել, ապա վերջին Ահեղ Դատաստանի օրը Քրիստոս մեզ կդասի այն արդարների հետ, որոնց ուղղված է լինելու Աստվածային որոշումը. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք Արքայությունը, որը պատրաստված էր ձեզ համար ի սկզբանէ աշխարհի, որովհետև Ես քաղցած էի, և դուք Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և դուք Ինձ ջուր տվեցիք, թափառական էի և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրեցիք, հիվանդ էի և բանտում, և դուք եկաք Ինձ մոտ... ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ դա արեցիք այս փոքրիկներից մեկին, Ինձ արեցիք»: Ամեն:

Թարգմանությունը ռուսերենից`  Դարբասի հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan