Ամանորի եւ Սբ. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

Ամանորի եւ Սբ. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

Դեկտեմբերի 31

ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1

ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

Հունվարի 5

ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում),

Հունվարի 6

ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7

ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում):

Աղբյուր՝ ter-hambardzum.net:

Հետևեք մեզ նաև Telegram-ում